
2026թ. Թուրքիայի բնակչության մեծ մասը կլինեն կանայք

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» (TÜİK) Թուրքիայի բնակչության վերաբերյալ տվյալներ է հրապարակել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ 2023-ին երկրի բնակչությունը կազմել է 85 մլն 372.377, որից 42 մլն 734.071-ը եղել է արական, իսկ 42 մլն 638.306-ը իգական սեռի քաղաքացիներ:
TÜİK-ը հաշվարկել է նաև բնակչության աճի և կանանց ու տղամարդկանց ծնելիության տենդենցները, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ 2024-ին տղամարդկանց թվաքանակը կավելանա շուրջ 200.000-ով, իսկ կանանցը՝ ավելի քան 150.000-ով:
Սակայն նշվել է, որ 2026 թվականին՝ 86 տարի հետո առաջին անգամ կանայք թվով կգերազանցեն տղամարդկանց՝ կազմելով 43 մլն 340.055: Այդ տարում Թուրքիայի ընդհանուր բնակչությունը, ըստ վիճակագրական կանխատեսումների, կհասնի մոտ 87 միլիոնի: