Իշխանության այն դեմքերը, ովքեր Բաքվին միակողմանի զիջումներ անում, ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իշխանության այն դեմքերը, ովքեր ջանասիրաբար համոզում էին հանրությանը, որ «դելիմիտացիայի» միջոցով Ադրբեջանի հետ սահմաններն են ճշգրտում, իսկ իրականում` Բաքվին միակողմանի զիջումներ անում, ամառային հանգիստն են վայելում:

Նրանք համարում են, որ միանգամից երկու խնդիր են լուծել` բավարարել Ադրբեջանի հողային ախորժակը և այդ ամենը «պետական սահմանի» գեղեցիկ փաթեթավորմամբ վաճառել սեփական հասարակությանը:

Իսկ հիմա էլ ոչինչ չեն ասում, թե ինչ են բանակցում, ինչի շուրջ և ինչ է սպասվում մեր հանրությանն առաջիկայում:

Իհարկե, չեն ասի, որովհետև իրենց սկզբունքը 2018-ից նույնն է` ինչ ուզում ենք այն, էլ բանակցում ենք, իսկ թե ինչ հետևանք է ունենում սրանց թուլամորթ կեցվածքն ու անվերջ զիջումների պատրաստակամությունը, մեր քաղաքացիները լավ գիտեն` կռիվ ու նահանջ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031