Մեծ Բրիտանիայում անկարգությունների պատճառով ավելի քան 90 մարդ է ձերբակալվել
Մեծ Բրիտանիայում ծայրահեղ աջ խմբավորումների կազմակերպած միգրանտների դեմ ցույցերի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների պատճառով ավելի քան 90 մարդ է ձերբակալվել է:
Այս մասին գրում է BBC-ին՝ նշելով, որ անկարգություները տեղի են ունեցել Հալում, Լիվերպուլում, Բրիստոլում, Մանչեսթերում, Սթոք-օն-Թրենթում, Բլեքփուլում և Բելֆաստում։ Ակցիայի մասնակիցները ավերել են խանութներ և հարձակվել ոստիկանների վրա։
BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ոստիկանությանը խոստացել է «կառավարական լիակատար աջակցություն»՝ հակազդելու «ատելություն սերմանել փորձող ծայրահեղականներին»։