«Հեզբոլլահ»-ի հարվածից Իսրայելում 2 զինծառայող է վիրավորվել
Շիա «Հեզբոլլահ» շարժման զինված կազմավորումները հարված են հասցրել Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) հրամանատարական կետին իսրայելալիբանանյան սահմանին։ Այս մասին հաղորդում է Al Mayadeen պարբերականը։
Նշվում է, որ հարվածն իրականացվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքի միջոցով, որը հաջողությամբ հաղթահարել է հակաօդային պաշտպանության համակարգը։ ԱԹՍ-ի թիրախ է դարձել իսրայելական բանակի 91-րդ դիվիզիայի շտաբը, որը վերջերս տեղակայվել է Այելեթ հա Շահար բնակավայրի մոտ։
Հարձակման հետևանքով վիրավորվել է երկու իսրայելցի զինծառայող։ Իսրայելի պաշտպանության բանակի 1 սպայի և 1 զինվորի վիրավորվելու մասին հայտնել է նաև իսրայելական կողմը։ Ըստ ԻՊԲ-ի հայտարարության՝ Լիբանանի կողմից բազմաթիվ օդային թիրախներ են արձակվել։
«Վերջին մեկ ժամվա ընթացքում Վերին Գալիլեայում շչակների հնչելուց հետո հայտնաբերվել են բազմաթիվ կասկածելի օդային թիրախներ, որոնք անցնել են օդային տարածություն Լիբանանի կողմից: Մի քանի կալանիչ հրթիռներ են արձակվել այդ թիրախների ուղղությամբ։ Դրանցից մեկն ընկել է Այելեթ հա Շահարի մոտակայքում», – նշված է ԻՊԲ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հարձակման հետևանքով նաև հրդեհ է բռնկվել։