Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան հետ է կանչում Լիբանանի դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին

Մեծ Բրիտանիան հետ է կանչել Բեյրութում դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին և կրկնել կոչը իր քաղաքացիներին լքել երկիրը՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակը:

«Մենք խորապես անհանգստացած ենք Լիբանանում անվտանգության ծայրահեղ փխրուն իրավիճակով», – ասել է ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ տարածաշրջանում լրացուցիչ հյուպատոսական սպաներ և զինվորականներ են տեղակայվել։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, իրենց քաղաքացիներին հորդորել են հնարավորինս շուտ հեռանալ կամ զերծ մնալ Լիբանան այցերից։

Շաբաթասկզբին իսրայելական կողմի հարվածի հետևանքով զոհվեց Լիբանանի հարավային շրջանները վերահսկող իրանամետ «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկը։ Կազմակերպության առաջնորդի պնդմամբ՝ իր զինակցի սպանությունը շրջադարձային կետ է Իսրայելի դեմ պայքարում։

Իր հերթին, Իրանը կոշտ պատասխան է խոստացել Իսրայելին, որին մեղադրում է հուլիսի 31-ի գիշերը Թեհրանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման քաղաքական առաջնորդի սպանության մեջ։

Իսրայելը ոչ հերքել, ոչ հաստատել է իր մասնակցությունը սպանությանը։ Վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մեծ գին կպահանջի իր դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում, որտեղից էլ այն լինի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս