Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոկսովյան Նովո-Օգորյովո նստավայրում տեղի է ունենում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն (ԱԱԿ) մի խումբ մարդկանց է ձերբակալել, ներառյալ օտարերկրյա քաղաքացու, լրտեսության, պետական դավաճանության եւ պետական գաղտնիքների անօրինական հավաքման մեջ կասկածանքով:
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, այն ներառում է երկու երկրների գործունեության բոլոր կարևոր ոլորտները։ Այս մասին երեքշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և երկրի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև քաղաքական պայքարը շարունակվում է նաև դատական համակարգում։
ՌԴ նախագահը նշեց, որ Հայաստանի և ՌԴ-ի միջև կնքվել է ավելի քան 200 համաձայնագիր, որը ստեղծում է լավ հնարավորություն աշխատելու գրեթե բոլոր ոլորտներում, որից ամենանշանակալին տնտեսական ոլորտն է։
Կվազուլու-Նատալ նահանգի կառավարության ղեկավար Սիլե Զիկալալան ապրիլի 17-ին հայտնել է, որ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 443-ի, ևս 63 մարդ անհետ կորած է համարվում։
Իրաքի նախագահ Բերհեմ Սալիհի գրասենյակը Իրաքի հյուսիսում թուրքական ԶՈւ կողմից ապրիլի 18-ին սկսված ռազմական գործողության վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պետության նախկին ղեկավար Բարաք Օբամային հայտնել է, որ պլանավորում է իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականի նախագահական ընտրություններում: Ապրիլի 19-ին այդ մասին հաղորդել է The Hill թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Բաքուն ԵՄ-ի հետ մեծ հույսեր է կապում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az-ը։
Եվրամիության կողմից Ուկրաինային մեծ քանակությամբ զենքի տրամադրումը նշանակում է ոչ թե պատերազմի երկարաձգում, այլ օգնություն երկրի պաշտպանության գործում: Ապրիլի 19-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այս պնդմամբ հանդես է եկել Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
Արցախի Հանրապետության թեմի առաջնորդ առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով՝ մարդիկ մտահոգ են Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակով և ճիգեր են գործադրում իրականությունն իմանալու համար։
Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը, կոչ է արել հնարավորինս արագ Ուկրաինային հայտարարելու Եվրամիության անդամակացության թեկնածու – երկիր:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) փոխնախագահ Մերալ Դանըշ Բեշթաշը Թուրքիայի խորհրդարանում մամուլի ասուլիս է հրավիրել։ Ի թիվս այլ թեմաների՝ նա անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, երբ վերջինս ասել էր. «Մենք վճռական ենք տրամադրված դուրս բերել մեր երկիրը կանանց սպանությունների ու նրանց դեմ գործադրվող բռնությունների այս խայտառակությունից»։
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի գնահատմամբ՝ այս հարցում լռություն պահող իշխանությունները բավականին գործունյա են, իսկ գործընթացները՝ իրականում բեմականացված են գլոբալ աշխարհաքաղաքական սցենարիստների ձեռամբ՝ թիրախում ունենալով Ռուսաստանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև առկա հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունները սպառված չեն:
Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում սկսվում է Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական երկօրյա այցը Ռուսաստանի Դաշնություն:
Երբ նախքան 44-օրյա պատերազմը բազմիցս նշում էինք, որ #նիկոլի «0-ական» կետից բանակցությունները, ՀՀ Ազգային հերոսներին արժեզրկելու, ուժային կառույցներին «ՀԴՄ»-ներով զբաղվելու կամ սատանա բռնելու հանձնարարկաններով, Շուշիում պարելու, ՊՆ-ին ու ՊԲ-ին հարվածելու քայլերը ի վերջո բերելու են պետության այնպիսի կետի, որից հետո հետ քայլը անհնար է լինելու. մեզ ասում էին «հակահեղափոխականներ»: Այլևս փաստ է, որ մենք նիկոլենց պատկերացրած «հակահեղափոխականները» չենք, այլ առնվազն ռեալիստներ:
Ապրիլի 19-ի առավոտյան երկու պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում: Այդ մասին հաղորդել է Aamaj News գործակալությունը։ «Աղբյուրները հաղորդել են «Մումթազ» դպրոցում իրականացված պայթյունի մասին, որը գտնվում է Քաբուլի անվտանգության վեցերորդ օկրուգի Կալա-ի-Նաու շրջանում:
Թուրքիայի գործողությունը Իրաքի հյուսիսում սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգության համար: Այդ մասին ասվում է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի դիվանատան հայտարարության մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իֆթարի ընթացքում օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպմանը ելույթ է ունեցել և կարճ անդրադարձ արել հայ-թուրքական հարաբերություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը աջակցություն է հայտնել Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը նպաստելուն ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջանքերին: Այս մասին Միշելը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Իրանը կարող է արեւմտյան մի շարք արտադրողների փոխարինել կենցաղային քիմիայի, բժշկության ոլորտում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ռուս-իրանական գործարար խորհրդի նախագահ Վլադիմիր Օբիդենովը:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 19-ին տեսակապով զրույց կվարի ԱՄՆի դաշնակից եւ գործընկեր երկրների ղեկավարների հետ, եւ նրանց հետ կքննարկի ՌԴ-ի դեմ միջոցների համակարգումը եւ Ուկրաինային աջակցելու հարցը:
Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչները Գազայի հատվածում հարված են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինագործական արտադրամասին՝ ի պատասխան ապրիլի 18-ին հրեական պետության տարածք արձակված հրթիռի: Ապրիլի 19-ին այդ մասին հաղորդել է բանակային մամուլի ծառայությունը։ «Ավելի վաղ հայտնաբերվել է Գազայի հատվածից արձակված հրթիռը, որը կալանվել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով:
ԱՄՆ-ի ռազմածովայն ուժերի հարվածային խումբը՝ Abraham Lincoln ատոմային ավիակրի գլխավորությամբ Ճապոնիայի զինված ուժերի հետ 10 օրվա ընթացքում լայնընդգրկուն զինավարժանքներ է անցկացրել Արեւելաչինական եւ Ճապոնական ծովերում:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում ապրիլի 18-ի առավոտվա դրությամբ կազմել է 504 միլիոն 577 հազար: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 198 հազար 460 մարդու:
Մարիուպոլում սկսել է աշխատել թիվ 38 մանկապարտեզը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է մանկական հաստատության աշխատակցուհին։ «Թիվ 38 մանկապարտեզն արդեն վերսկսել է իր աշխատանքը: Գրեթե նույն կազմով, ինչ եղել է: Բացվել են երկու մսուրային, վեց մանկապարտեզային խմբեր:
Ավելի քան 4,86 միլիոն փախստականներ են ժամանել Ուկրաինայի հարեւան երկրներ ՌԴ-ի հատուկ ռազմական գործողությունն սկսվելուց ի վեր: Մեկ օրում այդ թիվն ավելացել է ավելի քան 25 հազարով, ապրիլի 18-ին հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը։
Քսանի խմբի (G20) ֆնանսների նախարարությունների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների առաջիկա հանդիպման մանրամասնությունները, ներառյալ Ռուսաստանի մասնակցությունը դրան, կախված է Ինդոնեզիայից՝ որպես կազմակերպչից: Ապրիլի 18-ին այդ մասին հայտարարել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Սյունիտի Սուձուկին՝ ելույթ ունենալով խորհրդանական կոմիտեում։