«Միջին միջանցքի իրականացումը ոչ թե ՀՀ-ի Մեղրիի շրջանով, այլ Իրանի 61 կմ հատվածով անտրամաբանական է դարձնում Արևելք-Արևմուտք ծրագիրը Ադրբեջանով  իրականացնելու գաղափարը»

Գագիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջերս կրկին հաճախացել են Թուրքիայից հնչող հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի կողմից թուրքական պայմաններով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև Զանգեզուրի միջանցքը չբացելու դեպքում, թուրքերը կնախընտրեն Իրանի տարածքով այդ հաղորդակցության ապահովման տարբերակը:

Այս առումով հարկ է նշել, որ Չինաստանից դեպի Եվրոպա ցամաքայի հաղորդակցության իրականացման Արևելք-Արևմուտք նախագիծը երեք տարբերակ ունի. Կասպից ծովի հյուսիսով՝ Ռուսաստանով, հարավով՝ Իրանով և Կասպից ծովը հատող՝ Ադրբեջանով (միջին միջանցք):

Միջին միջանցքով հաղորդակցության կազմակերպման թերությունը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է բեռները երկաթուղուց տեղափոխել դեպի Կասպից ծովի նավեր ու հետո նավերից տեղափոխել երկաթուղի: Այդուհանդերձ եվրոպական երկրները նախընտրում են ադրբեջանական երթուղին, միայն թե Արևելք-Արևմուտք ծրագիրը չիրականացվի Ռուսաստանով կամ Իրանով:

Միջին միջանցքի իրականացումը ոչ թե Հայաստանի Մեղրիի շրջանով, այլ Իրանի 61 կմ հատվածով անտրամաբանական է դարձնում Արևելք-Արևմուտք ծրագիրը Ադրբեջանով (միջին միջանցքով) իրականացնելու գաղափարը»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031