
Շոլցը նշել է, որ Ուկրաինան պետք է տեղ ունենա խաղաղության սեղանի շուրջ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո նշել է, որ եվրոպական անվտանգության հարցերը պետք է քննարկվեն եվրոպացիների հետ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին Շոլցը գրել է X սոցիալական ցանցում։
«Ուկրաինան պետք է տեղ ունենա խաղաղության սեղանի շուրջ։ Եվրոպական անվտանգության հարցերը պետք է քննարկվեն եվրոպացիների հետ»,- պնդել է նա։