
ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել երկու իսրայելցի պատանդի

Պատանդների ազատ արձակումը հաստատել է նաև Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ պատանդներն արդեն գտնվում են հրեական կողմում:
Նշվում է, որ պատանդների հանձնումը տեղի է ունեցել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ազատ արձակվածներն են Ավերա Մենգիստուն և Թալ Շոամը:
Երկուսն էլ արդեն տեղավորվել են Կարմիր խաչի մեքենաներում։ Նշվում է, որ ևս չորս պատանդ, որոնք նախատեսվում է ազատ արձակել փետրվարի 22-ին, կհանձնվեն Կարմիր Խաչին՝ Գազայի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ ճամբարում:
Ավելի վաղ, 6 պատանդի ազատ արձակման մասին հայտնել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը: