Բաժիններ՝

Ռումինիայի ընդդիմությունը Ջեորջեսկուի համար հավաքել է ավելի քան 200 հազար ստորագրություն

Ռումինիայի նախագահի անկախ թեկնածու Կալին Ջեորջեսկուի կողմնակիցները հավաքել են ավելի քան 200 հազար ստորագրություն՝ ի պաշտպանություն նրա։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Բուխարեստում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Ռումինացիների միավորման դաշինքի աջ կուսակցության ակտիվիստներից մեկը՝ Ադրիան Օխաչը։

Ջեորջեսկուի կողմնակիցները Բուխարեստում մասնակցել են բողոքի զանգվածային ակցիայի՝ պահանջելով վերսկսել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ 

«Ես ուզում եմ պաշտոնապես հաստատել, որ մենք 200 հազար ստորագրություն ենք հավաքել ի պաշտպանություն նախագահական ընտրությունների, հետո հաղթանակը գողացել են ժողովրդից։ Շատ կարևոր է, որ մարդիկ շարունակեն մնալ միասնական, և չափազանց կարևոր է աջակցել Կալինին՝ միակ թեկնածուին, ով կարող է նորմալ հուն վերադարձնել Ռումինիան։ Ստորագրահավաքը շարունակվում է»,- ասել է Օխաչը։

Ինքը՝ Ջեորջեսկուն հանրահավաքին ժամանել էր հենակներով (նա վերջերս վիրահատության է ենթարկվել), շնորհակալություն է հայտնել ցուցարարներին աջակցության համար և հաստատել է, որ շարունակում է պայքարը։Ռումինիայում նոյեմբերի 24-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որից հետո անկախ թեկնածու Ջեորջեսկուն դարձավ առաջին փուլի առաջատարը՝ հավաքելով ձայների 22,94%-ը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ելենա Լասկոնին՝ 19,18%-ով՝ կողմ լինելով ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ գործընկերության ամրապնդմանը։

Սակայն դեկտեմբերի 6-ին Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց ընտրությունների արդյունքները՝ իր որոշումը պատճառաբանելով լուրջ խախտումների առկայությամբ, որոնք հաստատվել էին Անվտանգության բարձրագույն խորհրդի գաղտնազերծված փաստաթղթերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս