Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հանդիպումները կարելի է անցկացնել Թբիլիսիում, քանի որ Վրաստանը աշխարհագրորեն շատ հարմար վայր է դրա համար։
Չինաստանը 30 միլիոն յուան (շուրջ 4,4 միլիոն դոլար) գումարի հումանիտար օգնություն կուղարկի Սիրիա՝ ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար, չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանն ուրախ է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին։
Երբ լքում ենք արյան ու հավատքի մերձավորին` Արցախը, համաշխարհային սիրուց խոսելը տարօրինակ ու զավեշտալի է թվում»։
ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Կարապետյանը երեկ Կոնգրեսում ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «Պետության վիճակը» ամենամյա ուղերձին:
Հայաստանի արտաքին գործերի նախարարը նպատակահարմար չի համարում առաջարկությունների բովանդակությունը հրապարակել, որովհետև խոսքը դետալների և բանակցային գործընթացնի մասին է։
Սենատոր Մենենդեսը, որպես Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, իրավունք ունի վետո դնել ամերիկյան սպառազինությունների համակարգերի վաճառքի վրա։
Միացյալ Նահանգների առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը 2022 թ.-ին հասել է 948,1 միլիարդ դոլար ռեկորդային ցուցանիշի՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 12,2 տոկոսով:
«Ես սովորաբար չեմ մեկնաբանում ՔՊ-ականների, այդ թվում՝ ԱԺ նախագահ անունով մարդու ասածները։ Խորապես համոզված եմ՝ ժամանակը կգա, և երբ նույն գործողությունները կատարվեն ՔՊ-ի հանդեպ, հասարակությունը դարձյալ որևէ բան չի անելու»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ Գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկմանը։
Ըստ Defense News-ի՝ Կոնգրեսն իրավասություն ունի արգելափակել վաճառքը, սակայն, ամենայն հավանականությամբ, դիմումը կհաստատվի՝ առանց խոչընդոտի:
Երկրաշարժերի հետևանքով նոր ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չկան։
Լիբանանն այսօր հայտարարել Է իր օդային տարածությունը և ծովային նավահանգիստները բացելու մասին, որպեսզի հարևան Սիրիա հասնի արտակարգ մարդասիրական օգնությունը:
Այսպիսով, երկու երկրներում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 9400-ը:
Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսը հայտնել է, որ կառավարությունը «տեղյակ է իրավիճակին, և Ինդոնեզիայում Նոր Զելանդիայի դեսպանության աշխատակիցները աշխատում են այդ գործի շուրջ»:
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը կառավարության կարգադրությամբ հումանիտար օգնություն կհասցնի Իրան։
ԱՄՆ նախագահը նաև անդրադարձել է Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններին՝ դրանք որակելով որպես դարի փորձությունը:
Փետրվարի 7-ին Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտնեց Սիրիա և Թուրքիա փրկարարական խմբեր ուղարկելու մասին։
Թուրքական «Habertürk» հեռուստաընկերությունը երկրաշարժից հետո Քահրամանմարաշից (Մարաշ) ուղիղ եթերով նկարահանումներ է իրականացրել՝ փորձելով պարզել նաև քաղաքացիների տրամադրությունները։
Շրջափակված Արցախում կմեկնարկի գյուղատնտեսության ոլորտի աջակցման երկու ծրագիր
Թուրքիայի հարավում երկուշաբթի տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5894-ի:
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակից Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոհերթիի հետ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում անդրադառնալով գործընթացին՝ ենթադրեց, որ այդ առաջարկներն ամենայն հավանականությամբ փոխանցվում են ռուսական խողովակներով, ինչի մասին դեկտեմբերին Լավրով-Բայրամով մամուլի ասուլիսի ընթացքում ակնարկ եղավ։
Եվրամիությունն ակնկալում է, որ էներգապաշարների վաճառքից Ռուսաստանի եկամուտը կարող է կրճատվել օրական 300 միլիոն եվրոյով այն պատժամիջոցների պատճառով, որոնք սահմանվել են` ի պատասխան Ուկրաինայում ստեղծված իրադրության։
Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Վրաստանի և այլ պետությունների քաղաքական նախկին առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել՝ պահանջելով Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել արևմտյան բժշկական հաստատություն։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Հայտարարությունը ստորագրողները Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրում են Սաակաշվիլիի առողջական վիճակի կտրուկ վատթարացման և ծանր մետաղներով հնարավոր թունավորման համար։ Հենվելով […]
Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատին ու օգնությունը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարում Թուրքիայում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը։
Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում երեք հայ շարունակում են մնալ փլատակներում։ Այս մասին հայտնել է թուրքական Artı Gerçek լրատվականի սյունակագիր Արիս Նալջըն՝ «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ։
Նիկոլ Փաշինյանն ամանորյա իր ուղերձում 2023 թվականը հայտարարել էր Չարենցի և Թումանյանի ռազմավարական գործերի ընթերցման տարի, իսկ նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը այս ընթացքում պարբերաբար գրառումներ է կատարում Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի վերաբերյալ: Ֆեյսբուքյան վերջին գրառման մեջ Հակոբյանը նշել էր, որ այն կարդալու ամեն էջի հետ իրեն պատած ծանր զգացողությունն ավելի ու ավելի էր ծանրանում և ի վերջո վերածվում սուր ամոթի զգացումի. «Ամոթ, հոգու ցավ, հուսահատություն, խաբվածություն, խղճահարություն, ցասում, բայց ամենակարևորը մեծ կռիվ՝ կռիվ սեփական ես-ի հետ»:
Գերմանիան էական մասնակցություն կունենա Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքերին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը՝ ամփոփելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկի հանդիպման արդյունքները։
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին․ «Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել, զոհեր և վիրավորներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։