Էրդողանը հասավ իր նպատակին. Օջալանի կոչը

Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկված է թուրքական բանտում, իր կողմնակիցներին կոչ է արել վայր դնել զենքը և ցրել ՔԱԿ-ը: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Իր ուղերձում նա կոչ է արել դադարեցնել թուրքական պետության դեմ զինված պայքարը։

«Ես ինձ վրա եմ վերցնում զինաթափման այս կոչի պատմական պատասխանատվությունը։ Համագումար անցկացրեք և պետությանն ու հասարակությանն ինտեգրվելու վերաբերյալ որոշումներ կայացրեք: Բոլոր խմբերը պետք է վայր դնեն զենքը, իսկ ՔԱԿ-ը պետք է լուծարվի», – հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիրն ու առաջնորդը 1999 թվականից ցմահ ազատազրկված է Մարմարայի ծովի հարավարևելյան մասում գտնվող Իմրալի կղզու բանտում: Քրդստանի աշխատավորական կուսակցությունն արգելված է Թուրքիայում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728