
Ավստրիայում իշխող կոալիցիա է ձևավորվել

Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը, սոցիալ-դեմոկրատները և «Նոր Ավստրիա-Լիբերալ ֆորումը» համաձայնության են եկել կոալիցիա ստեղծելու շուրջ հանրապետությունում խորհրդարանական ընտրություններից գրեթե հինգ ամիս անց։
2024 թ. սեպտեմբին կայացած ընտրություններում առաջին տեղն զբաղեցրած Ավստրիայի ազատության կուսակցությունը, որը հանդես է գալիս հակառուսական պատժամիջոցների դեմ, չի մտել կոալիցիայի կազմ:
Հերթական խորհրդարանական ընտրություններն Ավստրիայում կայացել են 2024 թ. սեպտեմբերի 29-ին։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններում հաղթանակ է տարել Ավստրիայի ազատության կուսակցությունը, որը հանդես է գալիս հակառուսական պատժամիջոցների և Ուկրաինային օգնելու դեմ։ Քվեարկության արդյունքներով ոչ մի քաղաքական ուժ չի ստացել անհրաժեշտ թվով պատգամավորական մանդատներ միանձնյա կառավարման համար: