Բաժիններ՝

ԱՄՆ զինված ուժերը կստանան հեռահար հիպերձայնային զենք. Defense News

ԱՄՆ զինված ուժերը մինչև 2025 ֆինանսական տարվա վերջը կստանան հեռահար հիպերձայնային զենք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ամերիկյան Defense News պարբերականը՝ վկայակոչելով Պենտագոնում իր աղբյուրին։

Ըստ հրապարակման՝ խոսքը վերաբերում է ցամաքային բազավորման հիպերձայնային հրթիռներին, որոնք պետք է համալրեն 17-րդ հրետանային բրիգադի սպառազինությունը։ Նշվում է, որ զենքը պետք է տեղակայվեր դեռ մինչև 2023 թվականի աշունը, սակայն դա տեղի չի ունեցել փորձարկումների ժամանակ հայտնաբերված խնդիրների պատճառով։

2024 թվականի դեկտեմբերին Պենտագոնն, ի վերջո, հայտնել էր ԱՄՆ Տիեզերական ուժերի ռազմակայանից ոչ միջուկային հիպերձայնային հրթիռի հաջող թեստային արձակման մասին:

Defense News-ը նշում է, որ ԱՄՆ-ն մրցավազքի մեջ է մտել ինչպես հիպերձայնային հրթիռների արտադրության, այնպես էլ նման հրթիռներից պաշտպանող համակարգեր ստեղծելու հարցում. Չինաստանը և Ռուսաստանն ակտիվորեն մշակում և փորձարկում են  հիպերձայնային զենքեր։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս