ՌԴ մուտք գործող օտարերկրացիների համար հուլիսի 30-ից նոր պահանջ կգործի

Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները էլեկտրոնային ծառայությունների պորտալում պետք է լրացնեն դիմում իրենց և իրենց այցի նպատակի մասին մուտքից ոչ պակաս, քան 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ պակաս, քան 4 ժամ։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան։

Նշված պահանջն ուժի մեջ է մտնում հուլիսի 30-ից։

2024 թվականին Ռուսաստանում փոփոխվել է միգրացիոն օրենսդրությունը։ Որոշ նորմեր արդեն ուժի մեջ են մտել։ Դեկտեմբերի 1-ից օտարերկրյա քաղաքացիները կենսաչափական տվյալների հանձնման ընթացակարգ են անցնում մի շարք անցակետերում, այդ թվում՝ «Շերեմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» օդանավակայաններում, ինչպես նաև Օրենբուրգի մարզում:

Փոփոխությունների երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 30-ից, երբ սահմանը հատելիս կենսաչափական տվյալների հանձնումը պարտադիր դառնա բոլոր անցակետերում։

Բացառություն է արվել միայն Բելառուսի քաղաքացիների համար։ ԵԱՏՄ անդամ մյուս բոլոր երկրների քաղաքացիների դեպքում սահմանված են նույն պահանջները, ինչ մնացած օտարերկրացիների համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728