
Թրամփը ներգաղթյալների զանգվածային արտաքսում է նախապատրաստում․ ԶԼՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներգաղթյալների զանգվածային արտաքսում է նախապատրաստում, Սպիտակ տունը նախատեսում է այդ նպատակի համար կիրառել «Օտարերկրյա թշնամիների մասին» 1798 թվականի օրենքը (Alien Enemies Act)։
Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Խոսքը 18-րդ դարի օրենքի մասին է, որը պատերազմի կամ օտարերկրյա պետության կողմից սպառնալիքի դեպքում ԱՄՆ նախագահին լիազորություն է տալիս առանց դատավարության ձերբակալել և արտաքսել օտարերկրացիներին:
Իրավապաշտպանները, սակայն, նշում են, որ անօրինական միգրանտների նկատմամբ օրենքի կիրառումը կարող է իրավական խնդիրներ հարուցել, քանի որ ԱՄՆ-ն պատերազմական վիճակում չէ: