Սպիտակ տունը Կիևին հորդորել է բանակցություններ սկսել խաղաղության շուրջ
Սպիտակ տանը հայտարարել են՝ ժամանակն է, որ Կիևը բանակցություններ սկսի խաղաղության շուրջ:
Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը անխուսափելի է, և այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում։
Թրամփը նաև ընդգծել է, որ Ուկրաինայի հարցով բանակցողներն արդեն սկսել են քննարկել ապագա համաձայնագրի պարամետրերը, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումները գերազանց են։ Թրամփը հավելել է, որ, չնայած բանակցային գործընթացին, ԱՄՆ-ը շարունակում է զենք ուղարկել Ուկրաինա, սակայն հույս ունի, որ «այդ անհրաժեշտությունը շուտով կվերանա»։



