Արձակագիր Լևոն Խեչոյանի և ռեժիսոր Արմեն Մազմանյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարությունը հատկացրել է 20 հազար եվրոյին և 10 հազար եվրոյին համարժեք դրամ:
Դոկտոր Ֆարկասը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմին միջազգային անվտանգության ապահովման գործողություններում մեծ ներդրման համար, նշեց որ ներկայիս համագործակցության ոլորտները փոխադարձ շահավետ են, սակայն դրանք զարգացնելու ավելի լայն հեռանկարներ կան:
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ՝ վառվել են նաև Երևանի բոլոր վարչական շրջանների տոնածառերի ու գեղարվեստական լույսերը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ բաժանմունքներում հաշվառված եվ համաներմամբ ազատված դատապարտյալների վերաբերյալ ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ բաժանմունքներում հաշվառված դատապարտյալներից, որոնց նկատմամբ կիրառելի է ՀՀ ԱԺ 03.10.2013թ.
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին»:
Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Իրակլի Շիխիաշվիլիի հրավերով հանդիպել է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի ներկայացուցիչների հետ:
Այսօր իսկապես կա մեծ ներուժ Երևանի և Թբիլիսիի միջև փոխգործակցությունն առավել ընդլայնելու համար: Երևանը վստահելի գործընկեր է մեզ համար, և վստահ եմ, որ Ձեր այս այցից հետո համագործակցության շրջանակներն էլ ավելի կընդլայնվեն, ու երկու մայրաքաղաքների միջև գործակցությունն առավել առարկայական կդառնա:
Եղվարդի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Սիսիանի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում առանց խիստ անհրաժեշտության ժամը 17:00-ից մինչև 07:00-ն չօգտվել Թթու ջուր-Նավուր ճանապարհից:
Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության պատմության մատյանում ևս մեկ նշանակալի էջ է ավելանում: Մեր բարեկամ քաղաք Թբիլիսիի սրտում՝ Վրաստանի բազմազգ մայրաքաղաքի հայկական հայտնի Հավլաբար թաղամասում, Հայ առաքելական Սուրբ Էջմիածին եկեղեցու հարևանությամբ բացվեց Երևանի պուրակ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2013թ. վերականգնվել և շահագործման են հանձնվել ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքով անցնող հանրապետական նշանակության Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհի կմ 14+800 և կմ 23+500 փլուզված հատվածները:
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
ՀՀ Նախագահի աշխատակազմը խոր ցավով տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին, 84 տարեկան հասակում Ստեփանակերտում վախճանվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը:
Անցակետերի արդիականացման ծրագրի ղեկավարման խորհրդի նիստում քննարկվել են ձեռքբերումներն ու խնդիրները
ՀՀ պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը` հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. դեկտեմբերի 13-ին հրամանագիր է ստորագրել՝ Լևոն Յոլյանին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ նշանակելու մասին:
Այցի շրջանակում Վարդան Օսկանյանը հանդիպել է Դաշինքի նախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յան Զահրադիլի, Եվրոպական Միության Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրոնեստի նախագահող Միլան Քաբրնոխի, ինչպես նաև պատգամավորներ Չարլզ Թենեքի, Դանիել Հանանի և Մարտին Քալանանի հետ:
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին Փարիզ քաղաքում մասնակցել է Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսին, տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ի Երևանի Օրբելու 23 հասցեում գտնվող համալիրի վերակառուցման նպատակով կառավարությունն հատկացրել է շուրջ 230 մլն դրամ:
Պետական մարմինները այսուհետ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում սուբսիդիաների տրամադրման վերաբերյալ տեղեկություն` ըստ շահառուների, կցելով տվյալ եռամսյակում հաստատված հանձնման-ընդունման ակտերի պատճենը:
ՀՀ կառավարությունը որոշել է Երևանում անցկացվելիք «Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում» համաժողովը կազմակերպելու համար հատկացնել 4.5 մլն դրամ:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արման Ասլանյանը նշանակվել է Թիվ 3 կայազորի զինվորական դատախազ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. դեկտեմբերի 12-ին հրամանագրեր է ստորագրել՝ ՀՀ վարչական դատարանի դատավորներ նշանակելու մասին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Պինկաս Ցուկերմանին, ով Երևան է ժամանել այսօր` մասնակցելու «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանի փակման համերգին: Արամ Խաչատրյան համերգասրահում նա հանդես կգա «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ՝ որպես դիրիժոր և մենակատար:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեն (նստավայրը՝ Թբիլիսի):
Աննա ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ նշանակել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Ջակարտա):
Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է գույքահարկի արտոնություն սահմանել Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև ՀՀ և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների, ինչպես նաև Արցախյան և Աֆղանստանի պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամների համար, որոնք գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունները ձեռք են բերել կամ դրանցում հաշվառվել են մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը:
Եղանակի ջերմաստիճանի նվազելուն զուգահեռ՝ խստացվել է ջերմաստիճանի սահմանված նորմի հսկողությունը Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ու մանկապարտեզներում։ Կրթական այդ հաստատությունները շարունակում են բնականոն գործունեությունը՝ բավարար ջեռուցման պայմաններում:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Ջովաննի Ռիչիուլլիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: