Ի պատասխան մամուլի հրապարակումների, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկները և սոցվճար կատարելու պարտականությունից հրաժարվելու դիմումները էլեկտրոնային եղանակով ընդունվում են: Սույն թվականի օգոստոսի 19-ին ավելի քան 18.000 հարկ վճարող բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացրել և Ֆինանսների նախարարության տեղեկատվական համակարգ է մուտքագրել համապատասխան հաշվարկները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով օգոստոսի 21-22-ը Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Այցի շրջանակում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ` ձեր վարպետության ու նվիրումի համար: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի յուրաքանչյուր մարտիկ այսօր ցանկանում է նմանվել ձեզ ու Հայրենիքին կծառայի այնպես, ինչպես դուք:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Ալբերտ Ղազարյանն ազատվել է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշման մեջ մասնավորապես նշվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի
Ազգային ժողովի քաղաքական ուժերի՝ վերջերս հրապարակած քաղաքական հայտարարության արդյունքում խորհրդարանում ներկայացված կուսակցությունների նախաձեռնությամբ օգոստոսի 16-17-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը երկօրյա այցով Տավուշի մարզում էին։
Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների և դրա հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի փաստով:
Մենք բոլորս հպարտանում ենք միջազգային ստուգատեսում ձեր գրանցած բարձր արդյունքներով, ինչը հայկական Զինված ուժերի մարտիկների կողմից զինտեխնիկայի տիրապետման և առաջադրանքները փայլուն կատարելու վկայությունն է:
Անհատ ձեռներեց Էդ.Մխիթարյանի կողմից Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ:
Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ազատամարտիկներին միավորող, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող շուրջ 130 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական գերատեսչության և հասարակական կազմակերպությունների համագործակցության ընդլայնմանն ու համատեղ անելիքներին վերաբերող բազմաբնույթ հարցեր:
Միջազգային մրցույթին մասնակցած հայ տանկիստները հայրենիք կվերադառնան վաղը` օգոստոսի 17-ին: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոսի 17-ին, ժամը 16.30-ին տեղի կունենա դիմավորման հանդիսավոր արարողություն, որին կմասնակցեն բարձրաստիճան զինվորականներ, երիտասարդական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տանկիստների հարազատները:
Օգոստոսի 16-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էին «Դրոշակակիր օջախներ» ծրագիրը, որի նպատակն է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել ժամկետային զինվորական ծառայություն անցնող երիտասարդների ընտանիքներին: Ծրագրի մեկնարկը տրվեց Ավան վարչական շրջանից, որտեղ 60 նոր զորակոչիկների ընտանիքների բնակարանների պատուհաններից կծածանվեն ՀՀ պետական դրոշները` մատնանշելով ժամկետային զինծառայողների ընտանիքները:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 450 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց:
Վարչապետ Աբրահամյանի առաջարկով նախ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ստեղծվող հնարավորությունների, ՀՀ կառավարության կողմից առաջարկվող միջոցառումների և ֆինանսավորման գործիքների վերաբերյալ, այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն:
2014 թվականին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում կասֆալտապատվի 2.0 մլն. քռ.մ տարածք, որից 622300 քառակուսի մետրը բաժին է ընկնում հիմնանորոգման աշխատանքներին: Ըստ այդմ, ամբողջությամբ կբարեկարգվի 23 փողոց, ներառյալ մայթերի ասֆալտապատումը, նոր եզրաքարերի տեղադրումը, հաշմանդամների և մանկասայլակների համար նախատեսված թեքահարթակների կառուցումն ու դիտահորերի կարգաբերումը:
Որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել, որ, իբր, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ՀՀ կառավարության 14.08.2014 թ. նիստում ներկայացրել է «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծ, որին Կառավարությունը հավանություն է տվել:
«Հաշվի առնելով մեր տարածաշրջանի դիրքը և սեյսմիկ ակտիվությունը՝ այս նախարարությունը մեզ համար շատ կարևոր է: Որպես վարչապետ՝ պարտավորվածություն եմ զգում, որպեսզի այս կազմակերպված նախարարությանն ավելի մեծ ուշադրություն դարձնենք: Մենք անպայման կփորձենք աջակցել, որպեսզի նախարարությունն ապահովվի արդյունավետ գործունեություն իրականացնելու անհրաժեշտ միջոցներով: Վերջին տարիներին ԱԻՆ-ում արձանագրվել են ակնհայտ ձեռքբերումներ, ինչի համար ուրախ եմ: Համոզված եմ, որ մեր ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ ուրախ է, քանի որ վտանգի դեպքում իր կողքին կանգնած է մի կուռ կառույց, որը յուրաքանչյուր պահի կարող է աջակցել մեր քաղաքացիներին»:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. օգոստոսի 14-ի որոշումով արգելվել է Ա/Ձ «Արմեն Սուքիասյանի» պանրի արտադրամասի կողմից արտադրված «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների արտադրությունը:
Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու, ագրոպարենային արտադրանքի արտահանման ծավալներն ավելացնելու և արտահանման գործընթացը համակարգված կազմակերպելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր:Մասնավորապես, անդրադարձ է եղել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ս.թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաեւ խաղաղապահությանն ու ռազմական կրթությանը վերաբերող հարցերին:
«Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով արտադրված կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակների փաստի քրեական գործի նյութի նախապատրաստման շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ունեցել է մասնագիտական մասնակցություն՝ արտադրական տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի և պահման պայմանների հետ կապված:
Երևանում այսօր տեղի է ունեցել «Աջակցություն դատական համագործակցությանը» ԵՄ «Թվինինգ» ծրագրի փակման միջոցառումը, որին ներկա է եղել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը, ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ:
Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը սուր, բարձր մահաբերությամբ հիվանդություն է: Այն փոխանցվում է հիվանդ կենդանու կամ մարդու հետ անմիջական շփման արդյունքում (շփում արյան, օրգանիզմի հեղուկ արտազատուկների, ախտահարված օրգանների կամ շրջապատի առարկաների հետ):
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց:
Ցմահ ազատազրկվածների խնդիրները վեր հանելու և օրենսդրական փոփոխություններ նախատեսելու կարևոր նշանակություն ունեցավ ցմահ ազատազրկված Կարեն Բոյաջյանի դեպքը:
Մասնավորապես՝ բանկերը չունեին համակարգչային ծրագրեր, որոնք հնարավորություն կտային արգելանքի տակ դնել իրենց հաճախորդի բանկային հաշիվը` միայն կատարողական թերթում նշված գումարի չափով: Պրակտիկայում և տեսականորեն, խնդիրը ԴԱՀԿ տիրույթում չէր:
Տնտեսության մեջ ստվերի դեմ պայքարի միջոցառումների ակտիվացմանը զուգահեռ Ֆինանսների նախարարությունը խստորեն հետևում է նաև իր աշխատակիցների կողմից օրենքի տառի պահպանմանը՝ անվերապահորեն արձագանքելով խախտման յուրաքանչյուր փաստի: Օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 39-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև «Հարկային ծառայողի վարքագծի կանոններ»-ը խախտելու համար, աշխատանքից ազատվել է Շենգավիթի հարկային տեսչության ընթացիկ հսկողության 2-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ Արման Գևորգյանը:
Շնորհավորում եմ Ձեզ Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Թուրքիայի ժողովրդին` բարեկեցություն և առաջընթաց:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիրսան Իլյումժինովին:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:
Երևանի քաղաքապետարանի փողոցների հիմնանորոգման 2014 թվականի ծրագրով մայրաքաղաքի հիմնանորոգման ենթակա 23 փողոցներից 20-ում ընթացող հիմնանորոգմամբ պայմանավորված՝ երթևեկի և հետիոտնի համար կարող են առաջանալ ժամանակավոր անհարմարություններ: