Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 64-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց նաև Չինաստանի բարեկամ ժողովրդին:
Կյանքն առաջ է գնում, շատ ու շատ գործընթացներ, որոնք ենթադրում էին ժամանակային ու նյարդային կորուստներ, գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ դադարում են ազդել ընդհանրապես:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 27-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը, մասնակցել է 11-րդ անգամ Երևանում անցկացվող Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Թումո ստեղծարար կենտրոնում տեղակայված «Մենթոր Գրաֆիկս Հայաստան» ընկերություն՝ ծանոթացել վերջինիս նորաբաց գրասենյակում ստեղծված պայմաններին և գործունեությանը:
Հանրապետության Նախագահը սիրված մտավորականի մահվան կապակցությամբ խորին ցավակցություն է հայտնել նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:
Հոգևոր առաջնորդները ևս մեկ անգամ կարևորել են Հանրապետության Նախագահի մասնակցությունը Եպիսկոպոսաց ժողովի բացմանը, Նախագահի ելույթում հնչած համազգային կարևորության հարցերն ու դրանց նկատմամբ պետության դիրքորոշումները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Նախագահը ներկա է գտնել Բագրատաշենի սահմանային նոր անցակետի կառուցումն ազդարարող հիմնարկեքի արարողությանը:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
«Սոս Սարգսյանն իր կերտած դերերով, իր աշակերտներով, իր դաստիարակած մի քանի սերունդներով միշտ կմնա մեր պատմության մեջ որպես հայի բացառիկ կերպար»:
«Մեծ է բոլորիս վիշտը: Մենք կորցրինք մեծ դերասանի, մեծ մտավորականի և մեծ հայի»:
Սեպտեմբերի 26-ին որոշում է կայացվել Մ. Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:
Նախագահը, մասնավորապես, այցելել է Սիսիանի «Ավալ Թրեիդ» ընկերության տրիկոտաժի արտադրամաս, որը հիմնվել է 2012թ. դեկտեմբերին և ընթացիկ տարվա ապրիլից իրականացնում է տրիկոտաժի արտադրություն:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետի տեղակալ, արդարադատության կապիտան Գևորգ Դումանյանը նշանակվել է Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանի բաժանմունքի պետ:
Հանրապետության Նախագահը Արարատի մարզում այցելել է Այնթափ համայնքի նորակառույց երկհարկանի մանկապարտեզ, ծանոթացել 144 երեխայի համար նախատեսված նախադպրոցական այդ հաստատության պայմաններին, կատարված շինարարական աշխատանքներին:
Ատրճանակով սպառնալով, նրանց խցկել էր տանտիրուհու «Մերսեդես-Բենցի» բեռնախցիկը, հասցրել Ձորաղբյուր գյուղի ամայի այգիների հատված և բեռնախցիկից դուրս բերելով Ք. Բ.-ին՝ դանակի սպառնալիքով՝ նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություն էր ունեցել նրա հետ: Հետո իջեցրել էր նաև դստերն ու մեքենան հափշտակելով՝ դիմել փախուստի:
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի գովազդային մեծ և միջին չափի վահանակների սեպտեմբերի 23-ից մեկնարկած ապամոնտաժման աշխատանքների շրջանակում Թումանյան փողոցում ապամոնտաժվել է գովազդային 11 մեծ վահանակ:
Սեպտեմբերի 22-ի գիշերը, ժամը 1-ն անց 20-ին, ՀԱԷԿ-ը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորորգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել՝ միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին։
Հանդիպմանը հայ-հունական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորվել է նաև միջխորհրդարանական դիվանագիտության դերը, երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, նաև միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ համանման մոտեցումները:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար` ընդգծելով, որ ջրային պաշարների արդյունավետ կառավարման խնդիրը մշտապես ՀՀ կառավարության օրակարգում է, եւ նշված ուսումնասիրությունը օգտակար կլինի ջրային ոլորտում արդյունավետ քաղաքականության իրականացման համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը մասնակցելուց հետո այցելել է Մայր Աթոռում բացված Մեծ եղեռնի նահատակ, հայ անվանի մտավորական Ռուբեն Սևակի անվան թանգարան:
Նախագահը հանդես է եկել ելույթով՝ ողջունել Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ողջ դասին, այդ թվում՝ աշխարհասփյուռ հայության հեռավոր օջախներից հայրենիք եկած հոգևոր առաջնորդներին, հույս հայտնել, որ ժողովը նույն միասնականության ոգու վկայությամբ այսուհետ գումարվելու է պարբերաբար՝ ի փառս մեր հավատավոր ժողովրդի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Քենիայի Հանրապետության Նախագահ Ուհուրու Քենիատային՝ Նայրոբիի «Ուեսթգեյթ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կորուստների պատճառ է դարձել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ ԳԴՀ Բունդեսթագի ընտրություններում նրա ղեկավարած Քրիստոնեադեմոկրատական միության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սոչիում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Կողմերը քննարկել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում Բելառուսի աջակցությանը վերաբերող հարցեր:
Նախարաը կմասնակցի սեպտեմբերի 23-ին Սոչիում կայանալիք ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, Ազգային անվտանգության խորհրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանին: