Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը: Այն «Թուֆենկյան ավանդական հյուրանոցներ» ծրագրի շրջանակներում կառուցված չորրորդ հյուրանոցն է Հայաստանում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկուն, չինական «Poly Group» ընկերության ներկայացուցիչներին՝ նախագահի տեղակալ Դայ Նինգի գլխավորությամբ:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` 2013թ. հուլիսի 12-ի հրամանով աշխատանքից ազատվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Գևորգ Երեմյանը։
Սերժ Սարգսյանը գագաթնաժողովի շրջանակներում մասնակցել է նաև համատեղ մամուլի ասուլիսին, որտեղ անդրադարձել է քննարկումների արդյունքներին և ներկայացրել Հայաստանի դիրքորոշումները մեր երկրի համար կարևորագույն մի շարք հարցերի վերաբերյալ: Նախագահը գագաթնաժողովի քննարկումները համարել է օգտակար և կառուցողական:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեի հետ, քննարկել՝ փոխշահավետ տարբեր ոլորտներում Հայաստանի և Մոլդովայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Գ.-ին վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Ա.Լալազարյանը և Ա.Հայրապետյանը հայտնել են, որ վստահում են պաշտպանության նախարարին, ինչպես նաև ՊՆ իրավապահ մարմիններին և իրենք ևս կաջակցեն նախաքննությանը:
Սույն թվականի հուլիսի 11-ից 13-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կմեկնի կարճաժամկետ արձակուրդ, որի ընթացքում պրոֆիլակտիկ բուժզննում կանցնի եվրոպական բուժհաստատություններից մեկում:
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել Հայաստան-ԵՄ հարաբերությունների, այդ հարաբերություններում առանցքային տեղ զբաղեցնող Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության և Ասոցացման համաձայնագրի ու դրա մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունների ընթացքի մասին:
ՀՀ Նախագահը և Ասիական զարգացման բանկի նախագահի տեղակալը երկուստեք ընդգծել են բանկի օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ներդրումային ծրագրերի կարևորությունը հեռանկարային մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ճանապարհաշինության և հատկապես Հայաստանի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագիրը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Երևանի «Քենդլ» արագացուցչային հետազոտությունների ինստիտուտում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Մոլդովայի Հանրապետություն՝ մասնակցելու Քիշնևում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովին:
Նախագահը ողջունել է Վարուժան Ոսկանյանին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում այսօր մասնակցել է հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարար Վարուժան Ոսկանյանի այցը, հանձնաժողովի նիստի և հայ-ռումինական գործարար համաժողովի անցկացումը նոր խթան կհանդիսանան երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ է նշանակվել ՀՀ զինված ուժերի սպա, փոխգնդապետ Գարեգին Մարգարյանը:
Հուլիսի 8-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1995 թ. ծնված Համբարձում Թ.-ի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի մայթեզրին տեղադրված տաղավարներին, ինչի հետևանքով պատճառվել է նյութական վնաս:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին, «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում […]
«Բավական մեծ ճանապարհ ենք անցել միասին. ընդլայնում ենք մեր համագործակցության ոլորտները, փորձում ենք խթանել մասնավոր բիզնեսի զարգացումը, ինչպես նաև առաջ ենք տանում մեր հիմնական` «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը»:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:
Երևանում անցկացվող արդեն տասներորդ՝ հոբելյանական փառատոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ նախաձեռնողներին և իրականացնողներին: Մենք դեռ շատ անելիքներ ունենք համաշխարհային կինոքարտեզի վրա մեր դիրքն ամրապնդելու համար, ուստի առանձնահատուկ կարևորություն ունի «Ոսկե ծիրանի»` տարածաշրջանում առաջնային կինոփառատոն լինելու փաստը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ:
Մեր երկրի Հիմնական օրենքը կոչված է երաշխավորելու մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Մենք, որպես պետություն և որպես հասարակություն, քայլ առ քայլ կյանքի ենք կոչում այն մեծ նպատակը, որ արտահայտված է մեր Սահմանադրության մեջ:
Հուլիսի 5-ը` ՀՀ սահմանադրության օրը, կնշվի նաև որպես պետական խորհրդանիշների` զինանշանի, դրոշի, օրհներգի օր։
Փոխվարչապետի խոսքով` ԵՄ անդամ Լիտվայի արձանագրած հաջողություններն ու փորձը, մասնավորապես` տարածքային զարգացման ոլորտում, հետաքրքիր եւ օգտակար կարող են լինել Հայաստանի համար: Նա նաեւ կարեւորեց երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացումը:
Հուլիսի 4-ին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը ներկայացրեց 2013 թվականի պետական բյուջեի առաջին հինգ ամիսների կատարողականի օպերատիվ արդյունքները:
Վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի գործադրել ամեն ջանք մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա կատարելագործման համար
Հայրենիքում և սփյուռքում պարբերաբար կազմակերպվող ձեր մասնագիտական համագումարները համագործակցության նորանոր հեռանկարներ են բացում։ Վստահ եմ, որ Լոս Անջելեսում ընթացող այս հերթական հավաքը ևս արդյունավետ է լինելու հայ բժշկագիտության և բժշկական առանձին ծառայությունների զարգացման տեսանկյունից։
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հուլիսի 4-ին ընդունեց Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը ի պատիվ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցների՝ կազմակերպել է ընդունելություն:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանը փղախտով տառապող Աշոտ Գրիգորյանին հանձնեց նրա բուժման համար անհրաժեշտ վեց ամսվա դեղերի ողջ ծավալը։