Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել հանդբոլի «ՀՀ վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարի երրորդ տեղի համար հանդիպմանը, որում մրցել են Հայաստանի և Ուկրաինայի երիտասարդական հավաքականները: 21:20 հաշվով առավելության է հասել Հայաստանի երիտասարդական ընտրանին և արժանացել մրցաշարի բրոնզե մեդալներին:
Կոտայքի տարածքային հարկային տեսչության առջև հավաքված անձանց գործողությունները՝ վարկաբեկիչ մեղադրանքով, կարող են բնորոշվել միայն որպես անձնական, իսկ ավելի կոնկրետ` որոշ անձանց շահագրգռվածություն:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ից 28-ն աշխատանքային այցով գտնվել է Բելգիայի Թագավորությունում, որտեղ հանդիպում է ունեցել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ:
Դարանակալման արդյունքում մահացու վնասվածք հասցնողը հայտնաբերվել և կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում հանդիպում է ունեցել ԵՄ եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նախագահ Անրի Մալոսի հետ:
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համակարծիք են եղել, որ այդուհանդերձ, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ու ապրանքաշրջանառության ծավալների մեծացման զգալի ներուժ գոյություն ունի, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկուստեք նպատակաուղղված աշխատանք իրականացնել:
2013թ. դեկտեմբերի 3-ից 7-ը Երևանում Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո կանցնեն Հայաստանում ռուսական խոսքի VI օրերը` «Ռուսաց լեզվի միջոցով մենք ձուլված ենք ապագայի հետ» խորագրով: Օրերը նվիրված են ռուս բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, թատերագիր Վ. Բրյուսովի 140-ամյակին:
«Մենք պետք է երկարաժամկետ առումով հասկանանք, որ նոր աշխատատեղերը լինելու են այն ոլորտներում, որոնք առնչվում են ՏՏ-ի հետ, ինչը դնում է լրջագույն խնդիր: Առաջին հերթին, դա կադրերի պատրաստման խնդիրն է:
Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Վիլնյուսում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:
Եվրոպական Միությունն ու Հայաստանը արձանագրում են, որ ավարտել են Ասոցացման Համաձայնագրի, այդ թվում Խորը և Համապարփակ Ազատ Առևտրի Գոտու շուրջ բանակցությունները, սակայն, չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ։
Նոյեմբերի 25-ից 29-ը Երևանում՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում, տեղի է ունենեցել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 8-րդ նիստը:
Արևելյան գործընկերությունը պետք է բնական կամուրջ դառնա՝ տարածելով տնտեսական ինտեգրումը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս: Այս իմաստով մենք հանձնառու ենք հետևողական ջանքեր գործադրել առավել ընդգրկուն,բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն աշխատանքային այցով այսօր մեկնեց Լոռու մարզ։
Կառավարությունը Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ պատգամավոր Միքայել Մելքումյանին հրավիրելու է մասնակցել հարցի քննարկմանը:
Կան լրատվական գործունեություն իրականացնող մի շարք կազմակերպություններ, որոնք չեն համապատասխանում տարածքների անհատույց տրամադրման չափորոշիչներին:
Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստի մասնակիցներին հորդորել է, որպեսզի նրանց ղեկավարած նախարարությունները և գերատեսչությունները գնումներն իրականացնեն կորպորատիվ քարտերով, պարզեցված ընթացակարգով: Այդպես վարվելու դեպքում հնարավոր կլինի հրաժարվել կանխիկ գործարքներից:
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց մարզպետների եւ քաղաքային համայնքների ղեկավարների հետ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Կոնստանտին Բիրյուլինին:
Սերժ Սարգսյանը, վերջին պահին հրաժարվելով ԵՄ-ի հետ Ասոցացման եւ ԽՀԱԱԳ-ի համաձայնագրերի նախաստորագրումից, նույնն է՝ երկրում բարեփոխումներ իրականացնելու իր պարտավորությունից, ցույց տվեց, որ Արևելյան գործընկերության շրջանակում աշխատել է՝ բացառապես իր արտաքին լեգիտիմությունն ապահովելու համար:
Պաշտպանի աշխատակազմի կողմից Վարդգես Գասպարիին է առաջարկվել տաք ըմպելիք՝ թեյ կամ սուրճ, ինչպես նաև վատ եղանակի դեպքում պատսպարվելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները:
Հայաստանի Օմբուդսմենի աշխատակազմում վերապատրաստվելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունից Երևան են ժամանել յոթ ճանաչված իրավապաշտպաններ:
Վարչապետը հարցը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկավարությանը հանձնարարել է մամուլի միջոցով սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի սովորողներին հասցնել կառավարության այս որոշման բովանդակությունը:
Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Մոսկվայի կառավարության հետ համատեղ, առաջին անգամ կազմակերպել է հայկական գինիների ցուցահանդես-համտես:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կողմերը սույն համաձայնագրով ամրագրում են ավելի վաղ ստեղծված Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանները:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունմամբ կբարելավվի օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների խախտումները կանխելու իրավակիրառ պրակտիկան:
Հարցի քննարկման ընթացքում նշվել է, որ բյուջեի նախագծի վերաբերյալ ստացվել է 326 առաջարկություն, որից 31-ն ընդունվել է ամբողջությամբ կամ մասնակիորեն, 208-ին տրվել համապատասխան պարզաբանում և միայն 87-ը ընդունելի չի համարվել:
Միաժամանակ, առողջապահության նախարարը Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենին հանձնարարել է ապահովել Հայաստանի Հանրապետության «Դեղերի պետական գրանցամատյանից» նշված դեղերը հանելու գործընթացը: