«Ադրբեջանի վերջին օրերի ակտիվությունը նրա էությունն է՝ որպես ֆաշիստական, նացիստական, ահաբեկչական պետությունը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հունվարի 16-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի բնակիչ Արայիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1995թ.):
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունվարի 16-ին ստորագրել է որոշում՝ արտահերթ նստաշրջան գումարելու մասին:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար որոշ հատվածներում դիմել են պատասխան գործողությունների: Առաջնագծում իրադրության հետագա լարման հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: Հակառակորդ կողմի նման պահվածքի շարունակման դեպքում ՊԲ-ի կողմից ձեռնարկվելիք գործողությունները կլինեն ավելի խիստ:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Բելառուսի գլխավոր դատախազությունը ներկայումս ուսումնասիրում է հայտնի ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման մասին Ադրբեջանի հարցումը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Բելառուսի իր աղբյուրներին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 14-ին այցելել է Պատարա գյուղ եւ հանդիպում ունեցել Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների ու շրջանի համայնքների ղեկավարների հետ:
Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 350 կրակոց:
«Իմ տեղեկություններով՝ բանակցային գործընթացում երբեք տևական դադարներ չեն եղել, ինչը չենք կարող ասել ուկրաինական և սիրիական պատերազմների արդյունքում ծավալված բանակցությունների մասին: Սա պետք է գնահատել»:
Ստեփանակերտի մաքուր և կոկիկ կենտրոնն իր լայն պողոտաներով ու մայթուղիներով հիշեցնում է եվրոպական մի քաղաք, սակայն ի տարբերություն եվրոպական քաղաքների՝ Ստեփանակերտի փողոցներով քայլում են երիտասարդ զինվորներ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
«Հայկական կողմը պետք է պահանջի շփման գծում և սահմանին վերահսկողական մեխանիզմների ներդրում, որոնք թույլ կտան Մինսկի խմբին էլ ավելի արդյունավետ աշխատել։ Հայաստանը կարող է մի փոքր ավելի «ագրեսիվ» աշխատել այս ուղղությամբ»,- ասաց նա։
Գործադիր իշխանության ղեկավարը մի շարք գյուղերում շնորհավորել է 2016թ.-ի ծնված երեխաների ընտանիքներին, իսկ Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում հայտարարել է, որ հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
Համանախագահները պետք է նկատած լինեն նաեւ, որ մեկը վարժողական ծրագիր իրականացնող հայկական ինքնաթիռ էր ու հայ սպաներ, մյուսը` ներթափանցման գործողություն իրականացնել փորձող ադրբեջանցի դիվերսանտ։
Ի պատասխան galatv.am կայքում վերջերս հրապարակված «Պավել Մանուկյանի հաշմանդամության նպաստի վճարումն Արցախը դադարեցրել է… սլաքներն ուղղում են դեպի Հայաստան» հոդվածի, որտեղ պնդվում է, որ Պավել Մանուկյանի զինվորական հաշմանդամության համար տրվող կենսաթոշակը դադարեցվել է, իրազեկում ենք, որ սույն տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:
«Ես մտադիր եմ սերտորեն աշխատել Մինսկի խմբի իմ գործընկեր համանախագահների հետ՝ խրախուսելու կողմերի կառուցողական ներգրավվածությունը հետագա ուղին նախանշելու հարցում: Իմ մասով ուզում եմ փաստել, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ համանախագահ երկրների միջնորդությամբ խաղաղ կարգավորում ապահովելու իր հանձնառությանը»:
«Թե ինչ սցենարով կընթանան բանակցությունները, ես այս պահին անտրամաբանական եմ համարում խոսել այդ թեմայով, բայց վստահ եմ, որ մենք ունենք տարբերակ, որպեսզի այդ բանակցությունների միջոցով ապահովենք մեր անվտանգությունն ու հաղթանակը»,- նշեց վարչապետը:
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 13-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արմեն Սողոմոնյանը նշանակվել է ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (լիազորությունների ժամկետը՝ 6 տարի)։
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Հունվարի 12-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է վերջերս ստեղծված ՊԲ կանանց խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Ռոմելա Դադայանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն հունվարի 12-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին:
ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լիակատար աջակցություն կցուցաբերի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին:
Ավստրիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը հունվարի 17-18-ը կայցելի Մոսկվա, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։
«Առաջին անգամ եմ երևի ընթերցում այդպիսի հայտարարություն: Ես չեմ հիշում՝ արդյո՞ք ապրիլյան դեպքերի ժամանակ, երբ մեր զինվորների գլուխները կտրել էին, եղել էր այդպիսի հայտարարություն: Այս հայտարարությամբ պարզ է դառնում, որ հումանիզմն ակնկալվում է միայն մի կողմից: Դրա հետևանքը երևի լավն է. նշանակում է՝ Ադրբեջանից չեն ակնկալում հումանիզմի դրսևորում»:
Հունվարի 12-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի ուղղությամբ՝ Աշաղը Վեյսալի բնակավայրի հյուսիս-արևելքում։
Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը: Այս մասին տեղեկացրին ԵԽ գրասենյակից:
Աշխարհաքաղաքական հակամարտությունները, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության ավելացումը շարունակում են բացասական ազդեցություն թողնել Անկախ պետությունների համագործակցության երկրների տնտեսական կյանքի վրա:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Ադրբեջանը մտնում է բավականին լուրջ և դժվար սոցիալ-տնտեսական զարգացման փուլ (նավթային գների բավականին ցածր մակարդակ, եկամուտների նվազեցում), այդ իսկ պատճառով այն շարունակելու է պահպանել իր սովորական ռազմատենչ հռետորիկան:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 11-ին այցելել է Շահումյանի շրջան եւ ծանոթացել այնտեղ կառուցվող «Ջերմաջուր» հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքների ընթացքին: