Արման Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով

Արցախի վերածննդի օրվա առթիվ փետրվարի 20-ին Ստեփանակերտի հ.10 հիմնական դպրոցում Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության եւ ԱՀ ՊԲ-ի կողմից «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով հետմահու պարգեւատրվել է դպրոցի շրջանավարտ, ՀՅ Դաշնակցության գաղափարակիր, 2015թ. սեպտեմբերի 4-ին հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության արդյունքում զոհված Արման Ստեփանյանը:

Միջոցառմանը ներկա էին Արմանի հարազատները, գաղափարական ընկերները, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ:

Դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանն իր խոսքում նշել է, որ հայ ժողովուրդը վառ անհատականությունների պակաս երբեք չի ունեցել, որոնցից էր Արման Ստեփանյանը:

Ռազմահայրենասիրական դաստիրակության գործում ակտիվություն ցուցաբերած դպրոցի մի շարք ուսուցիչներ եւ աշակերտներ պարգեւատրվել են պատվոգրերով:

Aparaj.am

Տեսանյութեր

Լրահոս