«Ներկայումս Իրանին և Ռուսաստանին հակամարտության գոտում իրավիճակի սրում ձեռնտու չէ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Պուտին-Ռոուհանի առաջիկա բանակցություններին, որոնց ընթացքում քննարկվելու է նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Քաշաթաղի շրջանի Գողթանիկ գյուղի բնակչուհի Լիլիթ Տոնոյանը, բացառապես բնական հումքից՝ բուսական տարատեսակ յուղերից, օրգանական ծագման օճառներ և կոսմետիկ այլ պարագաներ է պատրաստում:
«Մենք համարում ենք, որ 1994 թվականին կնքված հրադադարի ռեժիմը պետք է հարգվի, և, որ դրան հաջորդող ժամանակահատվածում մշակված Մադրիդյան սկզբունքները կայուն հիմք կարող են ծառայել հետագա հանգուցալուծման գործում: Հակամարտության խնդրի շուրջ կայուն և մշտական հանգուցալուծում գտնելը և երկրում խաղաղություն հաստատելը, անկասկած, համապատասխանում է Հայաստանի շահերին, և, եթե Շվեյցարիան որևէ կերպ կարող է նպաստել այդ գործընթացի հաստատմանը, ապա մենք ավելի քան պատրաստակամ և ուրախ կլինենք»:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է անում Միացյալ Նահանգներում բնակվող հայերին հորդորել իրենց կոնգրեսմեններին դատապարտելու Ադրբեջանի կողմից Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում իրականացված հայերի կոտորածները: Այս մասին տեղեկացնում է հանձնախմբի պաշտոնական կայքը:
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր փետրվարի 9-ի երեկոյան ոչնչացվել է ղարաբաղյան զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոց՝ իր անձնակազմով:
Արցախում հունվարի 16-ին կրտսեր սերժանտի կողմից վիրավորված ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Ռուսաստանը կշարունակի քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցման համար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով, TASS-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։
Փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանաման ռեժիմի խախտումների աճ:
«Չգիտեմ` այս գործն ինչով կավարտվի, բայց այն, որ Լուկաշենկոն վտանգում է իր անձնական հարաբերությունները Ռուսաստանի, Հայաստանի, Իսրայելի ամենաբարձր իշխանությունների հետ, դա միանշանակ է»։
ԼՂՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրվել է Արցախի նոր Սահմանադրության նախագծի ռուսերեն թարգմանությունը։
Մեդիա փորձագետ Թաթուլ Հակոբյանի կարծիքով` բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին որևէ քաղաքական հետևանք չի ունենա և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա բացասական չի անդրադառնա։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բախումներն Ադրբեջանի ներքին գործն են:
«Միակ ուրախալի փաստն այստեղ այն է, որ ԵՄ-ն արդեն իսկ զգուշացրել է Թրամփին, որ չի աջակցելու այդ պատժամիջոցներին և Թրամփի հակաիրանական արշավին, ինչը նշանակում է, որ չեն լինի ընդլայնված պատժամիջոցներ։ Չէ՞ որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Իրանը միջուկային համաձայնությանը հասան տասնյակ տարիների բարդ բանակցությունների արդյունքում»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ շփումները շարունակվում են՝ անկախ Մյունխենի անվտանգության համաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայատանի ԱԳՆ ղեկավարների գրաֆիկից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում, հայտնում է գերատեսչության կայքը։
Արցախում փետրվարի 8-ին, վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է:
Մասնավորապես, մասնակիցների մեկը հարցրել է Ա.Թաթոյանի կարծիքը, այսպես կոչված, Բաքվի պլատֆորմի մասին:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Ադրբեջանը պատրաստվում է նոր, ավելի լայնածավալ պատերազմի՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմի իրենց սխալները:
Փետրվարի 4-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» կինոթատրոնում տեղի ունեցավ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի ցուցադրությունը:
Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը (նստավարը՝ Պրահա) փետրվարի 7-ին Բրատիսլավայում հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահի տեղակալ, հունգարական ազգային փոքրամասնությունը ներկայացնող «MOST-HID» կոալիցիոն կուսակցության առաջնորդ Բելա Բուգարի հետ։ Հանդիպմանը խորհրդարանի փոխխոսնակն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի իշխանություններին՝ Սլովակիայի խորհրդարանական պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու կապակցությամբ։
Ադրբեջանական ագիտպրոպի կողմից այսօր առավոտից տարածվող հաղորդագրությունները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող զարգացումների, մասնավորապես՝ պաշտպանության բանակի կորուստների ու վիրավորում ստացած զինծառայողների վերաբերյալ լուրերը կատարյալ անհեթեթություն են:
«Ամեն անգամ, երբ նշվում է, որ սպասվում է Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների կամ նախագահների հանդիպում, Ադրբեջանը նման քայլերի է դիմում: Ինչպես գիտեք, խոսվում է արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին: Այստեղ պետք է պահանջել ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից համարժեք, հստակ, անվանական, արձագանք` ուղղված Ադրբեջանի գործողություններին: Միջնորդները սովորաբար հավասարության նշան են դնում, որ կողմնակալ չերևան, սակայն կան դեպքեր, որ իրերը պետք է իրենց անունով կոչել»,-ասաց Կիրո Մանոյանը:
«Իրավիճակը ղարաբաղաադրբեջանական շփման գծում այնպես է, ինչպես եղել է միշտ, քանի որ հակառակորդի էությունը չի փոխվել»,- 168.am-ի հետ զրույցում քիչ առաջ ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությանը։
Փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հերթական ցնդաբանությամբ՝ տեղեկատվություն տարածելով, թե իբր երեկ 16:55-ից սկսած ղարաբաղյան կողմը, օգտագործելով հրանոթներ և տարբեր տրամաչափի ականանետեր, արկակոծել է իրենց առաջնային դիրքերը, որպեսզի ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու մեկ այլ ուղղությամբ ձեռնարկի դիվերսիոն ներթափանցման փորձ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին մասնակցել է ԼՂՀ ոստիկանության մարմինների եւ ստորաբաժանումների 2016 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:
«Ուկրաինսկայա պրավդան» իր այսօրվա համարում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ այցի համար Ադրբեջանի պահանջով արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի պատմությանը՝ ի հեճուկս Ռուսաստանի և Հայաստանի սպասումների։
Անցած գիշեր Բաքու արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից տեղափոխվել է Ադրբեջանի արդարադատության նախարարության վերահսկողության տակ գտնվող Բաքվի քննչական թիվ 1 մեկուսարան։
Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց անմիջապես հետո ձեռնաշղթաներ կրող լրագրողին դիմակավորված ուժային անձանց կողմից ուղեկցումը ու դրա լայն լուսաբանումն արդեն իսկ վկայում են նրա նկատմամբ արգելված վերաբերմունքի ակնհայտ հատկանիշների մասին: