«Ադրբեջանը միշտ գնում է սադրիչ գործողությունների. սադրանքները, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի կողմից, երբեք չեն դադարի, մինչև մենք չանցնենք շատ ավելի խիստ պատժիչ գործողությունների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
«Մենք միշտ հայտարարել ենք, ու դա է բացարձակ ճշմարտությունը, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և միշտ հանդես է եկել՝ որպես իրավահավասար հենց Ադրբեջանին»:
Վերջին տարիներին նկատելի բարելավվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմին տրվող սնունդը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ստորագրել է «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»¸ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքները։
Ուշադրություն. Արցախի ոստիկանությունը հետախուզում է։
Հիդրոէներգետիկա, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն. սրանք այն ոլորտների ոչ ամբողջական ցանկն են, որոնք շրջանում զարգացման ահռելի պոտենցյալ ունեն:
Հոկտեմբերի 10-ին ժամը 09:47-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում գտնվող «Դոմինիկ Սիստեմ» ՓԲԸ -ի տարածքում հայտնաբերել է զինամթերք։
«Ռուսաստանին պատերազմը շահավետ չէ, ուստի Ռուսաստանը շարունակելու է իր վերահսկման, հավասարակշռման քաղաքականությունը: Եթե հայկական կողմը ռազմական միջամտություն է ակնկալում, այդպիսին չի լինելու:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած ﬕ խումբ բժիշկների, ովքեր բարեգործական հիմունքներով իրականացնում են բժշկական սպասարկում ﬔր քաղաքացիների համար:
Հոկտեմբերի 8-ին Գյուղատնտեսության աշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված «Բերքի տոն»-ին այս տարի իրականացվել է շուրջ 900 միլիոն դրամի վաճառք:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է Շուշի քաղաքում նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը:
«Անկախ նրանից՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպե՞ն, թե՞ ոչ, տարածաշրջանում ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը կշարունակվի, քանի որ ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու է և՛ հակամարտության կողմերին, և՛ միջնորդներին, ինչպես նաև չկա երկու կողմի համար ընդունելի կարգավորման լուծում: Այս պահին հակամարտության որևէ տեսակի լուծում տեսանելի չէ»:
Ստեփանակերտում արդեն մեկ տարի է, ինչ գործում է «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի «Արմաթ» ինժեներեկան լաբորատորիան, որտեղ հաճախում է 6-8-րդ դասարանների 70 աշակերտ:
Երեկ՝ հոկտեմբերի 8-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում տեղի է ունեցել «Սուպեր մամա 2» կատակերգական ֆիլմի առաջնախաղը։
Հոկտեմբերի 8-ին ժամը 09:54-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:00-ի սահմաններում Հադրութ-Կարմիր Շուկա ավտոճանապարհի 10-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ:
Հոկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ընդունել են ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին նահանգային Սենատի անդամ Սքոթ Ուլիքը, Ասամբլեայի անդամներ Ադրին Նազարյանը, Դանթե Աքոստան, Լորա Ֆրիդմանը, Մարք Լևինը:
Նա վստահեցնում է՝ ռուսական կողմը չի կարող միակամորեն որոշել միջամտել Հայաստանի ներքին գործերին, քանի որ այս զորախմբի նպատակը դա չէ: Ֆելգենգաուերի խոսքով, հստակ չէ նաև, թե ինչպես զորախումբը կգործի ռազմական սպառնալիքի դեպքում: Նրա կարծիքով՝ դա կախված կլինի իրավիճակից:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի պատվիրակությանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով այդ կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ:
«Վիճարկելի» և «քննարկման առարկա հանդիսացող» տարածքներ անվանումները խիստ խնդրահարույց եմ համարում: Ո՞ւմ կամ ինչի՞ համաձայն են դրանք վիճարկելի: Այս հարցերի պատասխանը կոնյունկտուրային է և «ռեալպոլիտիկ»: Այլ կերպ ասած՝ սա քաղաքական իրադրություն է, որն իրականությունը չի արտացոլում:
Հոկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ:
Այս տեսանկյունից բնական է, որ յուրահատուկ այցելություն էր, որովհետև նա անձամբ պետք է ծանոթանար Արցախի հետ, քաղաքական ղեկավարության հետ, ում հետ պետք է աշխատանք իրականացվի։ Այսինքն և՛ քաղաքական, և՛ տեխնիկական առումով շատ կարևոր էր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Հոկտեմբերի 6-ին ժամը 19:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակիչ 1989թ. ծնված Ռ. Ա-ն, վարելով «Օպել-Աստրա» ավտոմեքենան, Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել նույն քաղաքի բնակիչ 1986թ. ծնված Հ. Մ-ի վարած «Լադա-Գրանտա» 90 OQ 202 ավտոմեքենային։
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 6-ին այցելել է շվեյցարական «Սեդրիկ Մարտեն» բարեգործական հիմնադրամի՝ Ստեփանակերտում գտնվող հիմնադիր Ժակ Մարտենին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը «ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ընթացքում բարձրացվելու է Լեռնային Ղարաբադի 5 շրջանների վերադարձի հարցը:
Արցախի Հանրապետության ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը, հոկտեմբերի 6- ստորագրել է արձանագրություն՝ թիվ 6 ընտրատարածքից ընտրված Իվան Խորենի Ավանեսյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:
«Առանց Արցախի մասնակցության այդ քննարկումները չեն կարող առաջ գնալ, ինչը նշանակում է, որ բանակցային գործընթացը եւս առանց Արցախի չի կարող առաջ շարժվել: Երբ ասում են, որ Արցախը դուրս է մնացել բանակցային գործընթացից, այդպես չէ: Արցախը քննարկումներին մասնակցում է ՀՀ-ԼՂՀ և Արցախ-ԵԱՀԿ Մինսկի խումբ ձևաչափերով: Չկա միայն Արցախ-Ադրբեջան կապը»,- ընդգծեց քաղաքագետը: