Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման խնդրին։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախի պետնախարարի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականին:
Հունիսի 6-ին Արցախի Հանրապետուիթյան Մարդու իրավուքների պաշտպան ՌուբենՄելիքյանն ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության՝ ձերբակալվածների պահման վայրում այցելել է հունիսի 1-ի երեկոյան տեղի ունեցած փոխադարձ կռվի փաստով հարուցած քրեական գործի շրջանակում նախորեին դատարանի որոշմամբ կալանավորված անձանց՝ Մխիթար և Սերգեյ Մուսայելյաններին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին։
Արցախի Հանրապետության երեք պեղավայրերում՝ Տիգրանակերտում, Նոր Կարմիրավանում և Քարին տակ քարանձավում այս տարի հնագիտական պեղումներ կիրականացվեն, իսկ 2017 թվականին մեծ հնչեղություն ստացած Շուշիի մզկիթի հետազոտական աշխատանքներն ավարտվել են, ու այնտեղ և Դադիվանքի վանական համալիրում կշարունակվեն վերականգնման աշխատանքները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ընդունել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր, անվանի բժիշկ Թոմ Քաթինային:
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ընդունել է HALO Trust կազմակերպության պատվիրակությանը՝ կառույցի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուպերտ Յանգերի գլխավորությամբ:
«Մինչև վարչապետ նշանակվելս եղել եմ Արցախի ամենախոշոր գործարարը՝ չհաշված մենաշնորհները և Դրմբոնի այն ժամանակվա ոսկու հանքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իր ունեցած բիզնեսների մասին՝ ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, որն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած փոխադարձ կռվի փաստով հարուցած քրեական գործի շրջանակում անազատության մեջ պահվող քաղաքացիներին։
Արցախում տեղի ունեցող բարեփոխումների նախաձեռնման վրա արտաքին որևէ միջամտություն չկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, որն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, որը հրաժարականի դիմում է ներկայացրել, գտնում է, որ Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետևանք են։
«Մենք կադրային այս փոփոխությամբ հստակ մեսիջ ենք ուղարկում հանրությանը, որ մեզ պետք է միասնություն, որ Ղարաբաղում հասարակության մեջ չլինի պառակտում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հրաժարականի դիմում ներկայացրած՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը։
«Ես պատասխանատվությունից չեմ խուսափում, չի կարող քաղաքական ամենախոշոր ուժը խուսափել պատասխանատվությունից, շարունակելու եմ ղեկավարել կուսակցությունը և մասնակցել նախագահի կողմից իրականացվող բարեփոխումներին»:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն ասում է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Բակո Սահակյանի կողմից սկսված բարեփոխումների շրջանակներում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հորդորել է «Ազատություն» ռադիակայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանին Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ դիմում ներկայացնել ԱՀ ՄԻՊ հաստատությանը՝ ներկայացնելով մանրամասները:
168.am-ի աղբյուրները Արցախից տեղեկացնում են, որ զբաղեցրած պաշտոնից ազատման դիմումներ են ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը և նրա տեղակալ Գագիկ Սարգսյանը:
Չնայած Արցախում ընթացող գործընթացներին` սահմանին իրավիճակը նորմալ է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը:
Վերջին շրջանում առաջացած բողոքի ալիքը խորհելու առիթ տվեց բոլորիս ու մտահոգությանս պատճառը իմ հրաժարականի պահանջը չէր միայն¸ այլև երկրի ներքին անվտանգությունը չխաթարելու և ներքաղաքական սրացումներից զերծ մնալու նպատակը։
Արցախի Պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը տեղի քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչների կողմից որպես ռազմական հեղաշրջում և «զինվորական խունտայի» հաստատում է ներկայացվում։
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետևել է հունիսի 2-ից 5-ը Ստեփանակերտում տեղի ունեցած խաղաղ հավաքների ընթացքին։
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ Արցախում ներքաղաքական իրավիճակի հետ կապված պետք է զգույշ լինել:
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է ոչ միայն կողմերին, այլև Արևմուտքին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքական վերլուծաբան Բասքըն Օրանը:
Հայաստանյան «թավշյա հեղափոխության» հետքերով Արցախում սկսված բողոքի զանգվածային ակցիաները սևեռել են հայ հանրության ուշադրությունը, իսկ օրեր առաջ «կրակի վրա յուղ լցրեց» ԱԱԾ-ի մի խումբ զինծառայողների կողմից Ստեփանակերտում 2 քաղաքացու ծեծի ենթարկելու փաստը։
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հունիսի 4-ից 5-ը աշխատանքային այցով ՊԲ-ում էր գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:
Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները որոշ վերլուծաբաններ գնահատեցին, որպես չնչին ու անվնաս դրվագ, իսկ դրանց վերաբերյալ Նախագահ Տեր-Պետրոսյանի ահազանգը` որպես անտեղի խուճապի սերմանում:
Արցախի մի շարք քաղաքական-հասարակական գործիչներ օրեր առաջ համացանցում հրապարակել էին «Լույս Արցախին» նախաձեռնող խմբի անդամների ցանկը և հայտարարություն։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:
Հունիսի 4-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 7 շենքի բակում վիճաբանություն է առաջացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 2001թ. ծնված Ա.Գ-ի և 2002թ. ծնված Ա.Հ-ի միջև: