Ֆրանսիայում հայերը կրկին բողոքի ակցիա են անցկացնում։ Փակել են А7՝ Լիոնից Մարսել տանող մայրուղին։ Հայաստանի դրոշներով, թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող պաստառներով, Արցախին աջակցող վանկարկումներով նրանք սպասում էին ոստիկանության ծառայողների ժամանմանը՝ ներկայացնելու նրանց իրենց պահանջները։ Ցուցարարները ֆրանսիական հեռուստաալիքներով ուղիղ եթեր էին պահանջում՝ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար։
Ռուսաստանի ռազմա-օդային ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վլադիմիր Միխայլովը դեռ 2007 թվականին հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի համատեղ հակաօդային պաշտպանության համակարգը կարող է Հայաստանի օդային սահմանները պահպանել ցանկացած ոտնձգությունից եւ ոչ միայն Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից:
«Մենք տեսանք Պուտին-Էրդողան հեռախոսազրույցն ու քննարկումները, այնուհետև՝ Միացյալ Նահանգների արձագանքը Թուրքիայի գործողությունների վերաբերյալ: Նախ Դոնալդ Թրամփն իր դժգոհությունն արտահայտեց, որ հրադադարի ռեժիմը չի պահպանվում, այնուհետև կոշտ հայտարարություն արեց Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ նշելով, որ Էրդողանի դեմարշն ու ծաղրանքն ամերիկյան պատժամիջոցների մասով այդպես չի անցնելու, և Թուրքիան կտեսնի բոլոր հետևանքները: Այուհետև Ֆրանսիան կոշտ արձագանքեց Թուրքիային: Այժմ էլ Իրանն է ակտիվանում: Այս ամենը, իհարկե, շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ստեղծված իրավիճակի ճիշտ պատկերը ստանանք»,- հավելեց Դավիթ Բաբայանը:
Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի
Հակառակորդի հերթական ԱԹՍ-երի ոչնչացումը ՊԲ հակաօդային ուժերի կողմից:
Դիմե՛ք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ (114) կամ 060-654-089, 097-24-64-75 հեռախոսահամարներով։
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը մանրամասներ է ներկայացրել գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին:
Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:
Այսօր որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններին խոստանում են մի քանի հազար դոլար գումար, սակայն վճարում են 400 դոլար, որը Թուրքիայի նվազագույն աշխատավարձից ցածր է, եւ նրանց ուղարկում են կռվելու Ադրբեջանի համար ամենավտանգավոր տարածքներում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշում է լրագրող Անհար Կոչնեւան:
ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքի քաղաքային խորհուրդն այսօր կքննարկի Արցախի անկախության ճանաչման բանաձևը:
Թուրքական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հացերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների գլխավորած պատվիրակությանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների չկատարումից:
Ըստ 168.am-ին հասած տեղեկությունների՝ «Ղարաբաղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության այս ընդունում-հանձնումից հետո հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում ընկերությունում: Մասնավորապես, ընկերության ցանցը ենթարկվում է հաքերային DDOS հարձակման, և մինչ մասնագետները փորձում են կարգավորել ընկերության աշխատանքը, Արցախում են հայտնվում հեռահաղորդակցության ոլորտում նորաստեղծ, բայց մեծ քայլերով առաջ գնացող «Թիմ» ՍՊԸ-ի հիմնադիրներ Ալեքսանդր և Հայկ Եսայանները:
Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով:
«War-gonzo» թելեգամյան նախագծի հեղինակ, վարող, ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Արցախից:
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Շուշիից ժամանակավոր Երևան տեղափոխված 5 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքին բուժման համար անհրաժեշտ է օգնություն։
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է մարտական գործողությունների ընթացքը. ՈՒՂԻՂ
Իրանական ԶԼՄ-ներն անհանգստություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ահաբեկիչների տեղակայման կապակցությամբ:
«ՀՀ ԶՈՒ-ն պետք է փոխի տակտիկան ու մարտավարությունը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆալգենգաուերը՝ մեկնաբանելով իրավիճակը Արցախյան ռազմաճակատում, ինչպես նաև ադրբեջանական ագրեսիան հարավային սահմանների ուղղությամբ, ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հնարավոր արձագանքը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղերձով դիմեց ժողովրդին:
Եղբայրները Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքից էին: Նրանց հորաքույրը՝ Մանուշ Պետրոսյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ Աղասին և Գևորգը բանակ էին զորակոչվել 6 ամսվա տարբերությամբ, երկուսն էլ ծառայում էին Արցախում:
«Ըստ էության, Թուրքիան ցանկանում է շարունակել ցեղասպանության քաղաքականությունը, որը սկսել էին Երիտթուրքերը, շարունակել էր Մուստաֆա Քեմալը, հիմա էլ Էրդողանն է ցանկանում շարունակել։ 1920 թվականին, երբ թուրքական բանակը մտել էր Հայաստան, նոյեմբերի առաջին օրերին թուրքական բանակի հրամանատարը՝ Կարաբեքիր փաշան, Անկարայից ստանում է հրաման, որտեղ գրված էր՝ Հայաստանը պետք է ոչնչացվի։ Այդ գաղտնի հրամանի տեքստը հայտնի է դարձել, ժամանակին այն հրատարակել եմ հայերեն թարգմանությամբ։ Այնպես որ, Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ կավարտի Աթաթուրքի այն գործերը, որոնք նա չի հասցրել ավարտել։ Չեմ զարմանա, որ Թուրքիան Արցախից իր ագրեսիվությունը տարածի նաև Հայաստանի վրա»,- հավելեց Ռ. Սաֆրաստյանը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների վերաբերյալ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը» (SOHR) նոր տվյալներ է հրապարակել Արցախում իրականացվող ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Թուրքիայի կողմից Սիրիայից Ադրբեջան փոխադրված սիրիացի վարձկանների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
Արցախում զոհված 25-ամյա Վարազդատ Լևիկի Հավհաննիսյանն Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից էր, 1 տարի չկար, որ ՀՀ զինված ուժերում անցել էր պայմանագրային ծառայության: