Արցախի բնակավայրերում շարունակում են չպայթած զինամթերքի վնասազերծումները
Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում և հարակից բնակավայրերի տարածքներում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում հունվարի 29-ին իրականացվելու են չպայթած կամ վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Արտակարգ իրավիճակների ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է, պայթյունների ձայներ լսելիս չանհանգստանալ և խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում:
Պարզաբանումների համար՝ կարող եք զանգահարել Արտակարգ իրավիճակների ծառայության՝ 911 տեղեկատու հեռախոսահամարին», -իրազեկում են ծառայությունից: