Արցախի ՊԲ-ն ներկայացրել է Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցում՝ մինչև լրագրողների հարցերին պատասխանելը, իր խոսքի նախաբանում նախ մեջբերեց սպարապետ Վազգեն Սարգսյանի միտքը:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Ադրբեջանը ժամեր շարունակ ուժգին հարվածներ է հասցրել Ստեփանակերտին և որ արդեն արձակվել են տասնյակ հրթիռներ:
«Այսպիսի իրավիճակ է, այստեղ մեկ բան է մեզ մնում՝ դիմադրել մինչև վերջ և հույսը դնել մեր ուժերի վրա՝ անել հնարավորը, որպեսզի հակառակորդն արնաքամ լինի, այլ տարբերակ չկա»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի դեպ, Ալիևը, որ իր բոլոր ելույթներում շեշտում է, թե իբր Նիկոլն ասաց, որ Արցախը Հայաստան է, բա այդպիսի վիրավորանքից հետո ո՞նց պատերազմ չսկսեր, ու որպես զուսպ լինելու օրինակ էլ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին է բերում, բնականաբար ստում է։
Մեկ ժամից ավել տևած օդային տագնապի ընթացքում ադրբեջանական ուժերը Սմերչի հրթիռներով հարվածել են Ստեփանակերտին։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր Ժնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Վաշինգտոնում հանդիպումներից հետո, որտեղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ իրենք և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են կրկին հանդիպել հոկտեմբերի 29-ին Ժնևում՝ քննարկելու, համաձայնեցնելու և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան, հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««…Պատերազմը ռոմանտիկա չէ…»,- այս խոսքերի հեղինակը Հայոց բանակի գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրած և աշխարհի տարբեր անկյուններում երեք պատերազմ տեսած երջանկահիշատակ Անատոլի Զինևիչն է: Հիշելուս պատճառն այսօրվա Արցախյան իրականությունն է… Իրականություն, որը ճշմարիտ ներկայացնելու համար, խրամատի մասին չեմ խոսում, առնվազն պետք է լինել գոնե Ստեփանակերտում… Հակառակ դեպքում ցանկացած գրվածք պատերազմի և նրա հերոսների մասին լինելու է ռոմանտիկայի ժանրից:
Ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:
Կյանքն առաջնագծում, երբ չեն կրակում:
Հաշվարկի կազմով մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի 6 ԱԹՍ ոչնչացնելու համար ավագ լեյտենանտ Սերգեյ Սմբատի Մկրտչյանը ներկայացվել է «Մարտական ծառայություն», իսկ լեյտենանտ Մարտին Սերժիկի Սադիկովն ու շարքային-պայմանագրային Տիգրան Արթուրի Գրիգորյանը՝ «Արիության համար» մեդալների:
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, Ռուսաստանի հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստվում է վերակառուցել Ստեփանակերտի հիվանդանոցի ծննդատան՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բմռակոծված բաժանմունքը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները:
Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ:
Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը:
Ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են։ Պաշտպանության բանակը, հատկապես, թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել:
Հոկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրությունը կենտրոնացված է երկու ոլորտներում` ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման և խաղաղ շրջաններում մարտական գործողությունների դադարեցման վրա:
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու համար:
Կանադայի Օնտարիո քաղաքի օրենսդիր մարմնի հնդիկ պատգամավոր Գուրաթան Սինխը դատապարտել է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կասետային ռումբի կիրառումը:
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ստեփանակերտի բժշկական հաստատություններին կանխամտածված հարվածների վերաբերյալ:
Կարծում եմ, որ ՄԱԿ-ը միշտ պատրաստ է խաղաղապահներ ուղարկել հակամարտության գոտիներ՝ խաղաղություն ապահովելու համար: Հաճախ խաղաղապահների ներկայությունն օգնում է մարդկանց խուսափել հրետակոծությունից, հարգել միջազգային իրավունքը կամ զինադադարի համաձայնագիրը: Կարծում եմ, որ բացի ՄԱԿ-ից, աշխարհի գերտերությունները՝ ԱՄՆ-ը և ՌԴ-ն, պետք է իրապես փորձեն միջնորդել ու կողմերին պարտադրել հրադադար, քանի որ նրանք առավել ազդեցիկ են, քան ցանկացած միջազգային կազմակերպություն:
Հոկտեմբերի 26-ի հրադադարը չի հաջողվել պահպանել:
Մարդասիրական գործառույթներ իրականացնող անձանց և հաստատությունների թիրախավորումը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը առանց կաշկանդվելու իրականացնում է պատերազմական ծանրագույն հանցագործություններ՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
Իտալիայի Պալերմո քաղաքի քաղաքային խորհուրդ է ներկայացվել Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևը:
Ռուսաստանցի գեղասահորդուհի, 13-ամյա Ադելյա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի գեղասահքի գավաթի խաղարկության երրորդ փուլում:
Հայկական զինված ուժերը կոտրել են հակառակորդի լայնածավալ գործողությունների իրականացման թափը, որից հետո տեղի են ունենում այլ բնույթի գործողություններ` դանդաղ, օջախային, սողացող:
«Օրերս իտալական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալիևը ևս մեկ անգամ մեղադրել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, այսինքն՝ փորձում է «մեղավորներ» փնտրել՝ խաղաղ ճանապարհով չկարգավորելու մեջ, բոլորին, բացի իրենից: Ալիևը ակնհայտ տեքստով խոսում է, որ ինքը տեսնում է բացառապես ռազմական լուծում և գնում է այդ ճանապարհով: Կարծում եմ՝ պետք է լինեն որոշակի պատժիչ մեխանիզմներ, որովհետև Ադրբեջանը քաջալերում ստանալով Թուրքիայի կողմից՝ ամբողջությամբ կասկածի տակ է դնում միջազգային հանրության հեղինակությունը և փորձում տորպեդահարել ամբողջ գործընթացը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի այսօրվա հրթիռակոծության հետևանքով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) աշխատակիցներ Գեղամ Գրիգորյանը, Կարոտ Բաղրյանը և Հարութ Ապրեսյանը մարդասիրական առաքելություն իրականացնելիս ստացել են մարմնական վնասվածքներ: