Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է հումանիտար առաքելությամբ Արցախ այցելած Ղրիմի կամավորականների միության ղեկավար, տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Արմեն Մարտոյանին:
«Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ: Կան վիրավորներ»,– այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Շուշան Ստեփանյանը։
Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը
Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադառնալով վարչապետի երեկվա հայտարարությանը, որ հայ ժողովուրդը պատրաստ է ծանր փոխզիջումների, բայց ոչ երբեք կապիտուլյացիայի, շեշտեց՝ այս պատերազմում Արցախի ժողովուրդը կանգնած է մինչև վերջ:
ՊԲ նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն արդեն հրամանատարական կետում է և լիարժեք կատարում է իր պարտականությունները:
Պատերազմի մեկնարկից մեծ ջանք ու կյանք դրեց թուրք-ադրբեջանակ ագրեսիային անհրաժեշտ ջարդով ապահովելու համար։
«Ընթանում են ծանր մարտեր, զինադադարի պահպանման մասին որևէ խոսք չկա։ Ադրբեջանն ու Թուրքիան կրկին ցույց տվեցին, որ որևէ ձևով չեն ընդունում միջազգային որևէ պարտավորություն, նրանք հասկանում են միայն ուժի լեզուն։ Ունենք այն ինչ ունենք։ Զինադադարը կրկին ձախողել են»,-168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։
Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ:
Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումից հետո այժմ ինտենսիվ բուժման կուրս է անցնում:
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետով և 94-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ստորագրել եմ հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:
Իսկ Ասկերանի վերին ենթաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն լարվածությունը դեռ պահպանվում է։
Արցախի Մարտակերտ քաղաքում Ադրբեջանի զինված ուժերի հարվածի հետևանքով կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և վիրավորներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից հրադադարը չպահպանելու և շարունակական հարվածների հետևանքով Արցախում հոկտեմբերի 26-ին քաղաքացիական անձինք են զոհվել և վիրավորվել:
Երեկ ամերիկյան բլոգներից մեկը հրապարակեց արբանյակային լուսանկարներ, որտեղ երևում էին ադրբեջանական օդանավակայանում կայանված թուրքական F-16-երը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 26-ին հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Եթե չեն գործում հրադադարի պայմանավորվածությունները, ապա պետք է գնալ խաղաղություն պարտադրելու ճանապարհով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում պատերազմը դադարեցնելուն ուղղված դիվանագիտական ջանքերին, հրադադարին և անհրաժեշտ այլ քայլերին, որոնք արմատապես կփոխեն ստեղծված իրավիճակը։
Երեկ երեկոյան ուշ ժամին տեղի ունեցած մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություներով առաջանալ:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, նկատելով սոցիալական ցանցերում երեխաների ընդգրկվածությամբ որոշ լուսանկարների վերաբերյալ շահարկումները և ընդգծելով երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը, ուսումնասիրություն է կատարել այդ լուսանկարների ծագման ու բովանդակության շուրջ:
«Անձնակազմի հավաքագրումը, ըստ էության, կարելի է ասել, որ գործընթացը մոտենում է ավարտին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորման գործընթացին:
Երեկ երեկոյան ուշ ժամին մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն:
Արծրուն Հովհաննիսյանի և Արմեն Փամբուխչյանի ճեպազրույցը՝ Ուղիղ
«Որևէ մեկի համար դա գաղտնիք չէ. առաջին երկու հրադադարից հետո Թուրքիան իր բացասական վերաբերմունքը հայտնեց: ՄԽ-ն կամ գերտերություններից որևէ մեկը, կամ բոլորը միասին առաջին հերթին պետք է ճնշեն Թուրքիային և ստիպեն՝ դադարեցնել պատերազմը: Արդեն այսօր պարզ է, որ Ալիևը պարզապես խամաճիկ է, և ինչպես հիմա սրամտորեն ասում են՝ Էրդողանն ասել է՝ մենք կպատերազմենք մինչև վերջին ադրբեջանցին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Էսօր մեր երկրում պետք ա, էսպես, թասիբը եռար, եռար, այ սենց… Հայաստանը և Արցախը և Սփյուռքը պետք ա թասիբի կաթսա լիներ: Սփյուռքը, իմիջիայլոց, թասիբի կաթսա ա հիմա, եռում ա, Սփյուռքի թասիբը հիմա եռում ա, ինչի կապակցությամբ ուզում եմ գլուխ խոնարհեմ մեր սփյուռքահայ ժողովրդի առաջ»:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով Ալիևի այս հայտարարությանը՝ նշեց. «Երբ Ադրբեջանի բռնապետը հայտարարում էր, որ Իրանից զենք է գնել, ապա այստեղ հավանական է երկու սցենար։ Կա՛մ նա ուղղակի բլեֆ է անում, այսինքն՝ իրականության մեջ նման բան չկա, կա՛մ էլ փորձ է կատարում Իրանի զենքի էմբարգոյի վերացումից հետո ազդակներ ուղարկել դեպի Թեհրան, որ Ադրբեջանը կարող է դառնալ իրանական զենքի պոտենցիալ գնորդ` փորձելով դիրքերն ամրապնդել Իրանի ներսում»։
Բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը պատերազմական այս օրերին շարունակում է ստեղծագործել։ Ասում է՝ այս ընթացքում նույնիսկ մեկ վայրկյան չի դադարեցրել ստեղծագործական աշխատանքը, բոլոր ստեղծագործությունները նվիրված են Արցախյան ճակատում հայրենիքի պաշտպանական գործը ստանձնած տղաներին ու նրանց սխրագործություններին։
«Հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ էս օրակարգին նվիրված լինի նույնպես և նույնչափ, ինչքան որ նվիրված և նվիրված կանգնած են այն զինվորները, որոնք իրենց դիրքը թեկուզ կյանքի գնով չեն լքում»:
Հրադադարի երրորդ ձախողված փորձի մասին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հանրությանն իր դիտարկումներն ու տեղեկությունները ներկայացնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր բնորոշմամբ, շատ կարևոր հարց բարձրացրեց, որի պատասխանը, ըստ նրա, շատ կարևոր է ունենալ:
Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ մտավ ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը, սակայն ադրբեջանական կողմը ժամը 08:45-ի սահմաններում կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ: