Բաժիններ՝

«Չէ, կյանքը նույն ձևով չի շարունակվում զոհված ախպոր դիակը հանելուց զոհված Արեգի ծնողների, 80 օր լուրի սպասող Արտյոմի հարազատների, աչքի առաջ տղու զոհվելը տեսած Սամվելի, երկու ոտքը մարտի դաշտում թողած Նարեկի համար․․․»

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փողոցում ողբերգություն էր ծավալվում ու շատ կարճ ժամանակ պետք եղավ, որ էդ ողբերգությունը համազգայինից դառնա մասնավոր, փողոցից դուրս գա ու մտնի տուն․․․ դառնա մենակ անհետ կորածի, զոհվածի, դիակ կորցրած ծնողի ու գերության մեջ գտնվողի նեղ անձնական, ընտանեկան ողբերգությունը․․․

Չէ, կյանքը նույն ձևով չի շարունակվում զոհված ախպոր դիակը հանելուց զոհված Արեգի ծնողների, 80 օր լուրի սպասող Արտյոմի հարազատների, աչքի առաջ տղու զոհվելը տեսած Սամվելի, երկու ոտքը մարտի դաշտում թողած Նարեկի համար․․․

Առաջին տարինա, որ հունվարի 28-ը մի տեսակ հետմահու ես ուզում շնորհավորես՝ Կյաժին, Ադամին, Արմենակին, Արեգին, Սաքոյին, Աբոյին, Նարեկին․․․ ու հինգ հազար տղու ծնողի, որոնց անձեն մղկտոցը հազիվա լսվում Եռաբլուրում ամեն օր ավելացող դրոշների ծածանվող ձենի տակ․․․ Տղերք, ձեր տոնը շնորհավոր․․․երանի ձեր հոգիներին, որ փառավորվեցին հանուն համազգայինի ու էն պատգամի, որ քաջաբար ժառանգել ենք մեր պապերից․․․»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031