Հոկտեմբերի 28-ին թուրքական Diavn-i Harp Թելեգրամ-ալիքում հրապարակվել է ամենայն հավանականությամբ հենց Ադրբեջանում արված թուրքական արտադրության մահապարտ KARGU 4-պտուտականի (կվադրոկոպտեր) ԱԹՍ-ների լուսանկարներ: Այս մասին գրում է «Ռազմինֆո»–ն։
Ադրբեջանը կրկին հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտին: Այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի «Թվիթեր»-ի միկրոբլոգը:
Ռուսաստանը տարածաշրջանում կայունություն հաստատելու կողմնակից է և հակամարտությունների առկայությունը չի բխում իր շահերից: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանն՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության սրացման համատեքստում Ռուսաստանի դերին:
Պաշտպանության բանակը հայտնում է, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն սույն թվականի նոյեմբերի 10-ից «Արցախբանկ» ՓԲԸ բանկի մասնաճյուղերի միջոցով:
Զոհվել է Նարեկացի նվագախմբի քամանչահար Մհեր Փոթոյանը
Այսօրվա հարվածներն էլ անակընկալ չէր, ինչի վրա զարմանանք, դիմացինին չե՞նք ճանաչում։
Ֆրանսիայում հայերը վաղ առավոտյան բողոքի ակցիա էին անցկացնում։ Փակել են А7՝ Լիոնից Մարսել տանող մայրուղին։ Հայաստանի դրոշներով, թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող պաստառներով, Արցախին աջակցող վանկարկումներով նրանք սպասում էին ոստիկանության ծառայողների ժամանմանը՝ ներկայացնելու նրանց իրենց պահանջները։ Ցուցարարները ֆրանսիական հեռուստաալիքներով ուղիղ եթեր էին պահանջում՝ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, բայց կասկածում Երևանի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով կառուցողական աշխատանքի ունակության վրա:
Եվրախորհրդարանում Դանիայի «Կարմրականաչ դաշինքը» ներկայացնող պատգամավոր Նիկոլայ Վիլումսենը Եվրամիությունից վճռական քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ:
Թշնամին շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:
Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ով հոկտեմբերի կեսերից Արցախում էր, վերադարձել է Տավուշ՝ կազմակերպչական որոշ հարցեր լուծելու ու կրկին Արցախ վերադառնալու առաքելությամբ։ 168.am-ի հետ զրույցում սրբազանը վստահեցրեց՝ հայ զինվորը, սպան ամուր կանգնած են սահմանին։
Առաջնագծի հոգևորականներից 31-ամյա Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել։
Շուշին` «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծությունից հետո:
Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 28-ին ավելի քան 15 անգամ հարվածել է Ստեփանակերտի և Շուշիի տարբեր հատվածների ուղղությամբ՝ դիտավորյալ թիրախավորելով մոր և մանկան առողջության կենտրոնը և բնակելի ու հանրային նշանակության որոշ օբյեկտներ:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայրենիքը պատերազմական իրավիճակի մեջ է, ընդդիմությունը եւ մասնավորապես՝ Հանրապետականը, իր ողջ ռեսուրսը դրել է բանակին ու պետությանն օժանդակելու համար, իսկ Արցախի նախկին ոչ բարով արտաքին գործերի նախարարը «մեծաբերան »ու «լափառոշ» հայտարարություններ է անում, թե 2016-ին է սկսվել տարածքների կորսման գործընթացը։
Ստեփանկերտի ծննդատունը՝ ադրբեջանական թիրախավորված հարձակումից հետո
Արցախում ճշտում են մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը:
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, լայնամասշտաբ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։
«Քանի որ մենք չգիտենք՝ ամբողջական ինչ փաթեթ է ներկայացված, և ինքը միայն որոշ դրույթներ է նշել, չի կարելի մեկնաբանություն անել: Ամեն դեպքում օգտագործված տերմինոլոգիան մտահոգիչ է»,- նշեց նա:
Թշնամական ակտիվ հրետակոծությունից հետո վերջինիս ուժերը 4 միավոր տանկով ու մեկ ինժեներական տեխնիկայի աջակցությամբ գրոհում են ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ տարածաշրջանում կայուն հրադադար չկա: Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են՝ չնայած զինադադարի մասին ավելի վաղ ընդունված որոշումներին:
Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հակառակորդը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունները, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերը:
Ադրբեջանական զինված ուժերը կրկին թիրախավորել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամեդ Փակպուրը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ներգրավված հարևաններին նախազգուշացրել է, որ Իրանը չի հանդուրժի որևէ սպառնալիք իր սահմանային շրջանների և բնակիչների անվտանգության նկատմամբ, գրում է Tasnim News Agency-ին:
Կանադայի Սենատի անդամ Լեո Հոսակոսը կոչ է արել Կանադայի կառավարությանը դատապարտել ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները
Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանն այսօր կժամանի Հայաստան եւ կմեկնի Արցախ։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին ասաց օլիմպիական փոխչեմպիոնը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին։ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ–ն։