«Բերձորից եմ, դիմել եմ տեղի տաքսի ծառայություններից մեկին՝ բեռներ տեղափոխելու համար, սակայն պահանջել են մոտ 90․000 դրամ։ Ստեղծված իրավիճակում դա վճարելն անհնար է։ Կան շրջաններ, որ մարդիկ դպրոցներից չեն կարողանում պետական գույքը, գրքերը տեղափոխել։ Գոնե գան, օգնեն։ Բեռնատար մեքենաների անհրաժեշտությունը շատ մեծ է։ Մենք չենք կարող այս ամենը թողնել այստեղ։ Մեր արխիվային մատյանները, մեր գույքը, մեր գրքերը․․․ դրանք տեղափոխել է պետք շատ արագ։ Մենք ժամանակ չունենք։ Մարդիկ փորձում են դուրս բերել ավելի քան 20 տարվա ստեղծածը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արցախցի Լենա Պողոսյանը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումների ֆոնին կարծիք է հայտնել առ այն, որ Ռուսաստանում անխուսափելի չեն հայերի և ադրբեջանցիների միջև ընդհանրումները:
Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը:
Այն արժապատիվ սերունդը, որ արյան ու կյանքի գնով Հայրենիք էր պաշտպանում եւ ում վզին են փորձում փաթաթել քաղաքական իշխանության կողմից իրականացված ազգային դավադրությունը, պետք է տեսանելի ապագայում Արցախում եւ Հայաստանում զբաղեցնի իր արժանավոր դիրքերը։
Այսօր ընդունել եմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ով կամավորական ջոկատի կազմում հերթապահություն էր իրականացնում Արցախի պաշտպանական դիրքերում: Քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում եղած ավերածությունների շուտափույթ վերականգնման-վերակառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն ասաց, որ նոյեմբերի 10-ին հրապարակված հայտնի փաստաթղթի պահանջները տեսնելուց հետո, որևէ արցախցի չի վերադառնա Արցախ և կողք կողքի ապրի ադրբեջանցու հետ։
Ռուսաստանի զինված ուժերի 15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների շարասյունը, որը ժամանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողությանը մասնակցելու համար, Գորիսից շարժվել է դեպի Ստեփանակերտ:
Միացյալ Նահանգները, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ողջունում է ակներև հրադադարի հաստատումը եւ մարտական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։
Digital Forensic Research Lab ծավալուն հոդվածով անդրադարձել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ արգելված ֆոսֆորային զինամթերքի կիրառմանը՝ նշելով, որ արբանյակային պատկերը ցույց է տալիս ԼՂ-ում սպիտակ ֆոսֆորի օգտագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասը:
«Ահա այսպիսի գրառումներ թողեցին աշակերտները դպրոցի պատերին՝ հերոսների նկարները պոկելուց հետո և հրաժեշտ տվեցին հարազատ կրթօջախին»։ Այս մասին ասվում է Նոր Էրքեջի միջնակարդ դպրոցի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներին կից արված գրառման մեջ։
«Ձեզ մենք չենք սպանելու, բայց մեռնելու եք էս օդից»։ Նոր Էրքեջի միջնակարգ դպրոցի աշակերտները դպրոցի ու դասարանների պատերին այսպիտի գրառումներ թողեցին ու հրաժեշտ տվեցին դպրոցին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի հայրենակիցներ,
Այսօր հանդիպել եմ ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ:
Քննարկել ենք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը եւ եռակողմ հայտարարության դրույթները:
Մեկ անգամ եւս վերահաստատել եմ, որ նաև ես եմ դիմել ՀՀ վարչապետին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար:
Այդ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը, քանի որ զինված ուժերի հրամանատարությունը պնդել է դրա անհրաժեշտությունը: Մենք ունեցել ենք որոշակի լուրջ խնդիրներ, որոնց պայմաններում պատերազմի շարունակումը հանգեցնելու էր ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստների, որոնց թվում՝ Ստեփանակերտի անկմանը, այլ քաղաքների, գյուղերի ու հազարավոր զինծառայողների շրջափակմանը»։
Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ:
Մի քանի օր է՝ ահազանգեր ենք ստանում Արցախից եկած փախստականներից, որ իշխանական մանրումիջին պաշտոնյաներն արգելում են իրենց մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի օրակարգով հրավիրվող հանրահավաքներին։
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները:
45 օր տևած պատերազմի արդյունքում Ադրբեջանը զենքի ուժով էլ չկարողացավ վերցնել ամբողջ Լեռնային Ղարաբաղը:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ:
«Թե ինչ կատարվեց, ես կդժվարանամ գնահատել, բացի «պետական դավաճանություն» և «ժողովրդին խաբել» տերմիններն օգտագործելուց, բայց կփորձեմ իրավական վերլուծության ենթարկել այդ փաստաթուղթը»,- անդրադառնալով նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթղթին, որով հրադադարի դիմաց Հայաստանը պարտավորվում էր Ադրբեջանին հանձնել 7 շրջան, ինչպես նաև Հադրութն ու Շուշին, Հայաստանի տարածքով ցամաքային կապ ապահովել Ադրբեջանի ու Թուրքիայի միջև, ասաց «Կոնցեռն-դիալոգ» փաստաբանական ընկերության փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը:
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր արցախցիները՝ Քարվաճառից, Բերձորից, ու այլ բնակավայրերից, հավաքում էին իրենց իրերը, տեղավորում պարտքով եկած տաքսիի մեջ, վերցնում բենզինն ու այրում իրենց տները, որ թուրքին բաժին չհասնի։ Ու վերջին անգամ հեռանում պապենական տնից, որովհետև Նիկոլն այն հանձնեց Ադրբեջանին:
Հրադադարի ռեժիմը պահպանվում է Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Սեպտեմբերի 26-ն էր, ասաց՝ վաղը կզանգեմ, ու այդպես էլ չզանգեց: Ամսի 26-ի իրիկունը մամայի հետ խոսել է, հաջորդ օրն առավոտյան դեպքը տեղի է ունեցել: Կարենը ՀՕՊ-ում էր ծառայում, որ մամայի հետ խոսեց, դեռ պատերազմը չէր սկսվել, բայց ասաց, որ մի քանի օրից իրենց մոտ ինչ-որ բան է լինելու, այդպես էլ չիմացանք, թե ինչ էր լինելու… Ախպերս նպատակ ուներ գար, համալսարանը գերազանց ավարտեր և ուսումը շարունակեր արտերկրում»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավաճանանների թիմի հերթական անթասիբ ներկայացուցիչն է փորձում կենդանության նշաններ ցուցադրել։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով Սյունիքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ճանապարհի բացմանը և դրա վտանգներին, ասաց, որ որքան էլ փորձեն այլ ձևակերպումներ տալ, եռակողմ հրապարակված թուղթը քաղաքագիտության մեջ ունի հստակ ձևակերպում՝ կապիտուլյացիա կամ կիսակապիտուլյացիա։
Շվեդիան, որը տարվա վերջում ստանձնելու ԵԱՀԿ-ում նախագահությունը, կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և կայուն կարգավորման հասնելուն միտված ջանքերին:
Քարվաճառի բնակիչներն իրենց իսկ ձեռքերով կառուցած տները գերադասում են վաճառել, քան հանձնել թշնամուն։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր, ի թիվս այլ հարցերի, խոսեց Արցախի կարգավիճակի հարցի հստակեցման շուրջ։ Նա նշեց, որ ԼՂ-ում դեռ շատ աշխատանք կա անելու, որից գլխավորը կարգավիճակային հարցերի դիտարկման անհրաժեշտությունն է՝ առաջին հերթին հաշվի առնելով այնտեղ ապրած և ապրող էթնո-դավանանքային խմբերի իրավունքները։
«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց թիմն արդեն մեկնում է Ստեփանակերտ, որտեղից նոյեմբերի 7-ին էին դուրս եկել՝ տեղի կառույցների խնդրանքով։
«Ընդգծեմ ևս մեկ անգամ՝ պատրանքներ այն մասին, որ ԼՂ-ի շուրջ 7 շրջանները պետք է ընդմիշտ մնային այն իրավիճակում, ինչ նրանք եղել էին դեռ մեկ-մեկուկես-երկու ամիս առաջ, չպետք է լիներ»,- ասաց ռուս նախարարը։
«Առաջնագծի զինվորի մասին բացասական արտահայտվող բոլոր մարդիկ ստահակներ են և չունեն ոչ մի սրբություն: Ի՞նչ է եղել Ջեբրայիլում. Զինվորը կանգնած է դիրքում, բայց չի կռվում զինվորի հետ, նա չի տեսնում իր թշնամուն: Նա ստանում է հրթիռային հարվածներ, ԱԹՍ-ների հարվածներ: Որ Արծրուն Հովհաննիսյանը էդքան շեշտում էր, թե վերջին երկու տարում էդքան զենք են առել, մի հատ ասեք՝ տեսնենք՝ ի՞նչ զենք եք առել, որ մեր ՀՕՊ-ը չկարողացաք ապահովել, էդքան 18-20 տարեկան երեխեքը զոհվեցին»:
Դու պնդում ես, որ պատերազմն անխուսափելի էր։ Ո՜չ։ Պատերազմը սկսվեց, որովհետև դու ամեն ինչ արեցիր, որ բանակցությունները տապալվեն և իրականացրիր թշնամուն հիմնական երազանքը՝ աշխարհին հասկանալի դարձնել պատերազմ սկսելու իր ձգտումը: Դու՛ հայտարարեցիր, որ բանակցությունները անիմաստ են՝ հրահրելով ռազմական գործողություններ։