Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնը պատրաստվում է հյուրընկալել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ առանձին հանդիպումների ընթացքում քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Պետքարտուղար Մայք Պոմպեոն նախատեսում է առավոտյան հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, որից հետո կկայանա Պոմպեյի հանդիպումը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Վաշինգտոնում հոկտեմբերի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անցկացնելու է առանձին հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
Ասում են, թե Արցախի անկախության ճանաչման հարցը տեւական ժամանակ դրված է իշխանության սեղանին, բայց դեռեւս այն պաշտոնական տեսք չի ստանում այն պատճառով, որ դեռեւս կորած չեն համարում միջնորդ երկրների կողմից հրադադարի հաստատման եւ բանակցային գործընթաց սկսելու հավանականությունը։
Այսօր Վաշինգտոնում կկայանա ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի առանձին հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ: Բնականաբար, քննարկման հիմնական թեման լինելու է հրադադարի ռեժիմի հաստատման հետ կապված հարցերը:
Հայաստանում, դժբախտաբար, շատ-շատերը` վարչապետ Նիկոլ Փաշինյանից սկսած, կարծում են, թե Արցախում ընթացող պատերազմը հայրենական պատերազմ է, գոյամարտ, որտեղ հայությունը պայքարում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիայի դեմ:
Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, 31 ներկայացուցիչների համահեղինակությամբ, Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:
Կոնգրեսական Բրեդ Շերմանը Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է անում Ադրբեջանին հղել այն ուղերձը, որ, եթե բռնությունը շարունակվի, ԱՄՆ-ն պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը:
Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ անում է ամեն հնարավորը, որպեսզի Երևանն ու Բաքուն դուրս գան Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով խաղաղ կարգավորման հունի վրա:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:
Արցախի պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել, որում վկայություններ կան այն մասին, որ հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների են ներկա։
Ընդհանրացված թվեր են տրվել, և չէին կարող կոնկրետ թվեր ասվել ՌԴ նախագահի կողմից:
Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունը՝ Ադրբեջան զորքեր ուղարկելու առումով, լուսարձակներ է կենտրոնացնում պատերազմի շարժառիթների եւ նպատակների վրա։ Պարզ է դառնում, որ Անկարան ինչո՛ւ սկսեց պատերազմը, ինչպես է օգտագործում Ադրբեջանին եւ ինչ առաջադրանքներ է փորձում իրականացնել հրահրելով արցախյան պատերազմը։
Քանի դեռ Ադրբեջանը կառավարվում է Թուրքիայի կողմից, և քանի դեռ Ալիևը հանդիսանում է Էդրդողանի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյա՝ նշանակված Ադրբեջանում, անիմաստ է խոսել կրակի դադարեցման մասին, և այս դեպքում պատերազմը շարունակվելու է, որովհետև Թուրքիան Ադրբեջանի միջոցով իրականացնում է իր վաղեմի պանթուրանական ծրագիրը, իսկ դրա համար պետք է Հարավային Կովկասում ստեղծի և պահի լարվածության օջախ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումներին, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
«Լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող: Եթե ինչ-որ տեղերում, նեղ տեղամասերում իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք վերահսկողություն»:
«Պաշտոնական հրավեր չի եղել: Բայց ես այսպես եմ հասկանում, որ և՛ Ալիևը, և՛ ես հաստատել ենք մեր պատրաստակամությունը հանդիպել և փորձել հասնել այս իրավիճակի դիվանագիտական լուծմանը: Իհարկե, ես պատրաստ եմ, բայց պետք է, որպեսզի այդ հանդիպման արդյունավետության համար անհրաժեշտ նախադրյալներ լինեն»:
Այսօր տեղի է ունեցել «Կրթությունն աշխարհում հետհամավարակային շրջանում» խորագրով Գլոբալ կրթության հանդիպման (Global education meeting) արտահերթ նստաշրջանը, որին մասնակցել են մի շարք երկրների ղեկավարներ, ավելի քան 60 երկրի կրթության նախարարներ և փոխնախարարներ:
Այսօր օրվա ընթացքում հակառակորդն արցախյան սահմանի ամբողջ երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները տարբեր ուղղություններով: Ակտիվ է եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային ուղղությունները:
«ՍիվիլՆեթի» հետ զրույցում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ այսօրվա պատերազմում չեն կիրառվում Սու-30 կործանիչները, նախ նշել է, որ Սու-30-ներ ավելի վաղ պիտի առնեինք՝ 20 տարի առաջ, այնուհետ շարունակել է.
Այսօր «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը թիկունքային գործով զբաղված տղամարդկանց զինվորագրվելու կոչ արեց: «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կոչն արդեն իսկ լայն արձագանք է գտել:
«Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը։ Վստահ եմ դա իրենց չի հաջողելու, զորքն ու բնակչությունը միասնական կհաղթեն նաև այս նոր ձևի մարտերում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը:
Արծրուն Հովհաննիսյանի և բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանի ճեպազրույցը՝ Ուղիղ
Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ռուսական NTV-ի փոխանցմամբ՝ «Վալդայ» ակումբի նիստում է Ռուստաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, նշել է, որ «մի իրավիճակ, երբ Ադրբեջանի տարածքների էական հատվածը կորսված է, չի կարող անվերջ շարունակվել»։
«Միշտ ժպիտը դեմքին էր, ջղայնանալ չուներ ընդհանրապես, շատ բարի մարդ էր, կամեցող, հյուրասեր, նվիրված»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված Գուրգեն Միրզոյանի եղբայրը՝ Արայիկ Միրզոյանը: