«Պատերազմ կեղծողն ընտրություն էլ կկեղծի». Դավիթ Հարությունյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ, ՀՀ Արդարադատության նախկին նախարար, ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար, ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն է:
Դավիթ Հարությունյանը, խոսելով Արցախում, Սյունիքում և Գեղարքունիքում տիրող լարված իրավիճակների, սահմանային լարվածությունների, ադրբեջանական զինուժի առաջխաղացումների, երկրի տնտեսական ծանր վիճակի, գործող իշխանությունների անկարողության և հանցավոր անգործության, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ ասել է.
«Տպավորություն է, որ մեր ինքնաթիռն ընկնում է, իսկ մենք զբաղված ենք օդաչու փնտրելով»:
Դ. Հարությունյանը համոզված է.
- Ինֆորմացիոն վակուումի պարագայում՝ ծնվում են կասկածներ, ալեկոծվում է հասարակությունը:
- Սահմանին ստեղծված իրավիճակի մասին ինֆորմացիայի պակասը, ոչ թափանցիկությունն ամենալուրջ հարվածն է մեր պետականությանը:
- Մեզ դրսից պարտադրվել են խաղի կանոններ, և մենք պետք է փորձենք կատարել լավագույն քայլերը գործող իշխանությունների ստեղծած ծայրահեղ վատ իրավիճակում:
- Նիկոլ Փաշինյանն արտաքին ուժերի թելադրանքով կարողանում է մանիպուլյացնել հասարակությանը:
- Մանիպուլյացիոն փայլուն տեխնիկայի օրինակ՝ պատերազմի ժամանակ Փաշինյանը կոչ արեց կամավորներին գնալ առաջնագիծ՝ քաջ գիտակցելով, որ կարձագանքեն հայրենասերները, այսինքն՝ մարդիկ, որոնք վտանգ են ներկայացնում իշխանությունների համար:
- Փաշինյանի մանիպուլյացիոն հնարքներից ևս մեկ օրինակ՝ մարդկանց ասա այն սուտը, որին իրենք կուզենային հավատալ:
- Հասարակությանը սև ու սպիտակի բաժանումը թուլացրեց պետությունը. Արթուր Վանեցյանի կուսակցության հետ ՀՀԿ-ի միավորումը պառակտմանը վերջ տալու քայլ է:
- Համագործակցություն հանուն երկրի, առանց նոր բաժանարար գծերի. «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքը հաշտեցման խորհուրդ ունի: