Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 210 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունից բխող հարցերը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների ու բարեփոխման ծրագրերի շուրջ:
Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում ծառայություն կիրականացնի 60-ական ռուս և թուրք զինծառայող:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստին ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման և եռակողմ բանակցությունների արդյունքները, ինչպես նաև քննարկվել են ՌԴ արտաքին ու ներքին քաղաքականության ակտուալ հարցեր։ ՌԴ նախագահի պաշտոնական Kremlin.ru-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահը տեսակոնֆերանսի ռեժիմով խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:
«Թե՛ Շուշիում, թե՛ Քարինտակում, թե՛ Իսաբուլախի տակ, կոնկրետ մեր զորախումբը, որտեղ որ հայտնվում էր, սկսվում էր թշնամու ինտենսիվ կրակը, կողքերը կրակ չէր գնում, կրակը վարվում էր կոնկրետ մեր զորախմբի ուղղությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիք» զորախմբի անդամ, Ազգային անվտանգության նախկին աշխատակից, փոխգնդապետ Զոհրաբ Ավետիսյանը՝ ընդգծելով, որ դա կազմակերպված գործողություն է եղել «Հայրենիք» զորախմբի դեմ, որն իրականացնում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների ու բարեփոխման ծրագրերի շուրջ, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
«Բուն գործընթացը կսկսվի այս ամսվա վերջին, երբ աշխատանքային խումբն արդեն կսկսի աշխատել: Այն աշխատանքային խմբի մասին է խոսքը, որի համանախագահն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այստեղ կլինեն արդեն դետալային քննարկումներ՝ թե՛ ժամկետների հետ կապված, գուցե ժամանակային քարտեզը կդրվի, թե կոնկրետ ո՞ր ուղղություններով ինչպիսի զարգացումներ կլինեն»,- «Տարածաշրջանն ապաշրջափակվում է. ռի՞սկ, թե՞ հնարավորություն Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով հունվարի 14-ի հայտնի եռակողմ հանդիպմանն ու դրա օրակարգին, ինչպես նաև՝ ինչ է սպասվում ապաշրջափակում ասվածի շրջանակներում Հայաստանին:
Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըստ պաշտոնական տվյալների, դեպի Շուշի ճանապարհի կառուցումը տևելու ա 1.5 տարի։ 100 կմ ճանապարհը պիտի կառուցեն լեռնային ու դժվար անցանելի բնագծերով։ Այլ ելք չունեն։
Պարոն ոչ բարով «գերագույն գլխավոր հրամանատար», Ալիևների՝ Շուշի այցելելու կապակցությամբ հայ ժողովրդին ասելիք չունե՞ս, թե գրպանային ծախու «կուսակցությունների» հետ հանդիպումներ ես անում, որ իշխանության մնալու ընտրություններ անես:
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները վաղաժամ դադարել են:
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Հունգարիայի Արտաքին տնտեսական կապերի և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյատրոն կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևը այցելել են Շուշի: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Արցախի պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել պատերազմի հերոսական դրվագները:
Մեհրիբան Ալիևան տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ ամուսնու հետ շարժվել է դեպի Շուշի քաղաք:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ՀՀ Պաշտպանության նախարարությանը և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին նվիրաբերել է երկուական էքսկավատոր:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամները, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում:
Ինչպիսի վնասներ է կրել Արցախի գյուղատնտեսությունը պատերազմի հետևանքով: Ինչ խմբագրումներ է կատարել պատերազմը՝ գյուղատնտեսության ռազմավարության մեջ. «Արմենպրես»-ի այս և այլ հարցերի պատասխանում է Արցախի Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը: – Պարոն նախարար, պատերազմի հետևանքով, համեմատաբար կրճատվել են Արցախի գյուղատնտեսական նշանակության հողատարածքները: Որքանո՞վ են կրճատվել: Ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս կգնահատեիք պատերազմի հետևանքով գյուղատնտեսության բնագավառի կրած վնասները: […]
«Անկեղծ ասած՝ ես այստեղ որևէ դիվանագիտական հաջողություն չեմ տեսնում: Այդտեղ դիվանագիտական հաջողություն, սեփական շահերի առաջմղում ունեցան թուրքական կողմերը՝ Ադրբեջանը և Թուրքիան, որոնք փաստացի իրականացրին իրենց վաղեմի 100-ամյա երազանքը, որը երկար տարիներ տարբեր ձևերով փորձել էին իրականացնել, բայց չէր ստացվել, իսկ հիմա իրենք ունեն իրականացված երազանք՝ ի դեմս ցամաքային կապի՝ ՀՀ տարածքով: Ի՞նչ ենք շահում մենք այդտեղից, ըստ էության, ոչինչ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն է։
Մհեր Գասպարյանի 10 հոգանոց ընտանիքը, որն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի և տարածքներն օկուպացնելուց հետո ստիպված է եղել լքել Քարվաճառը, օգնության կարիք ունի՝ հիմնականում գումարի և սննդի տեսքով:
Արցախում տնտեսության բոլոր ճյուղերում անցած տարի արձանագրված տնտեսական անկումը հանգեցրել է 2020 թվականի 1-ին կիսամյակի ՀՆԱ-ի 1,5 տոկոսով նվազման՝ կազմելով 129,6 միլիարդ դրամ:
«Բայց թե ինչ գործիքակազմ ունի Վաշինգտոնը դրան հասնելու համար, իհարկե, մենք գիտենք, որ այդքան էլ մեծ չեն գործիքները, հնարավորություններն ու ազդեցության լծակները մեր տարածաշրջանում, ուստի, չեմ կարծում, որ էական փոփոխություններ լինեն»,- նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Մշտական խորհրդին ներկայացված առաջնահերթությունների շարքում նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է նորանշանակ արտգործնախարար Դավիթ Բաբայանի, փոխարտգործնախարարների և նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ:
«Եթե նախկինում միայն այս հանցավոր խումբն էր Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, որի ո՛չ անունն է հայկական, ո՛չ էլ ազգանունն ու հայրանունը, երկիրն օկուպացրել, ապա այսօր նաև թշնամական երկրներն են։ Օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տարբեր շրջաններում նշանակում էին գուբերնատորներ, որոնք բոլորը գերմանացիներ էին և անում էին այն, ինչն անհրաժեշտ էր Գերմանիային։ Դե, հիմա մի մարդ էլ նշանակել են Հայաստանում, և նրա բոլոր գործողությունները տրամաբանորեն համապատասխանում են իր կարգավիճակին ու նրան տված հանձնարարություններին, որոնք նա սրբորեն կատարում է»,- հավելեց Գագիկ Հարությունյանը։
Շուշի քաղաքում հունվարի 12-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող, ևս երկուսը ստացել են վնասվածքներ:
Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետները Լեռնային Ղարաբաղում կառուցել են երեք բլոկ-մոդուլային ավաններ, որոնք տեղակայված են Ստեփանակերտում, Գետավանում և Քարաքենդում: