«Նման թեմաներով զանգահարեք ՊԲ». Արցախի նախագահի խոսնակը՝ Կարմիր Շուկայում թշնամու կողմից բարձունք գրավելու լուրերի մասին

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերի համաձայն, թշնամին Կարմիր Շուկայում կարևոր բարձունք է գրավել, որտեղից ավելի հեշտ է հսկողություն սահմանել Մարտունու և Շուշիի տանող ճանապարհների վրա։

168.am-ը փորձեց լուրը ճշտել Արցախի Հանրապաետության նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանից, սակայն վերջինս ասաց, որ հարցի վերաբերյալ մեկնաբանություն կարող ենք ստանալ միայն Պաշտպանության բանակից։

«Նման թեմաներով զանգահարեք ՊԲ, ես իրավասու չեմ տեղեկատվություն տրամադրել։ Ամեն դեպքում, դա ադրբեջաանական լրատվամիջոցների ասածն է, ոչինչ ասել չեմ կարող, դրա համար խորհուրդ կտամ դիմել ՊԲ-ին»,- շեշտեց Լուսինե Ավանեսյանը։

Պաշտպանության բանակից փորձեցինք ճշտել լուրը, սակայն զանգերը մնացին անպատասխան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31