«Պատերազմը ամեն վայրկյան կարող է վերսկսվել, չի բացառվում՝ օրերի հարց լինի». գնդապետ Գրիգոր Գրիգորյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ,  պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանն է:

Գնդապետ Գրիգորյանը մանրամասն ներկայացնում է, թե Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի որ մարզերից որ տարածքները՝ գյուղերը և ռազմավարական, անվտանգային նշանակության տարածքներն են տրվելու Ադրբեջանին, համոզված է՝

  • Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը և այսօր տեղի ունեցող բոլոր, այդ թվում՝ երկիրը կործանման տանող, պատերազմական գործընթացները՝ Արցախում և Հայաստանում՝ Մեծ Բրիտանիա-Թուրքիա տանդեմի համատեղ նախագիծն է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը:
  • Մարտական գործողություններ չեն եղել, 250 հոգու համար դիմում ես ՀԱՊԿ-ի՞ն:  200 հոգի մտել են մեր տարածք, էդ 200 հոգուն չե՞նք կարողանում ոչնչացնել կամ գերեվարել, որ դիմել ենք ՀԱՊԿ-ին: Ի՞նչ է՝ մենք բանակ չունե՞նք: Սա խայտառակություն է:
  • Ադրբեջանի հետ ի՞նչ բանակցություններ, ո՞ւմ հետ են բանակցում: Եթե սահմանը խախտվել է, պետք է պետական մակարդակով համարժեք պատասխան տրվեր:
  • Էս մարդը՝ Փաշինյանը, գրագետ սուտասան է, պրոֆեսիոնալ Օստապ Բենդեր:
  • Չարիքը պետք է շատ արագ արմատախիլ անել մեր երկրից: Չարիքի անունը Նիկոլ Փաշինյան է:
  • Պատերազմը չի ավարտվել, ամեն վայրկյան կարող է վերսկսվել:
  • Ոստիկանությունն էստեղ ապահովում է Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, իսկ Սասուն Միքայելյանի գլխավորած Երկրապահին (ԵԿՄ) ուղարկում են սահման՝ ապահովելու հողերի հանձնման գործընթացը:

Տեսանյութեր

Լրահոս