Այն, ինչ տեղի է ունենում հայաստանյան ներկայիս քաղաքական տիրույթում՝ դուրս է բոլոր քաղաքական նորմերից ու դասագրքային իրողություններից, քանզի յուրաքանչյուր հաջորդ քայլը գրեթե տրամագծորեն հակասում է նախորդին։ Այլ խոսքով՝ ամեն ինչ խառնվել է իրար, և երկրում ստեղծվել է անկառավարելի քաոս, որն աստիճանաբար հանգեցնում է հավերժական տեղապտույտի։
Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարել է պետական մարմինների, ընկերությունների սեփականությունը հանդիսացող մարդատար ավտոմեքենաների օտարման և աճուրդի մասին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին ընդունել է «Ստեփանակերտ Սերվիս» և «Գլոբալ Սերվիս» ընկերությունների աշխատակիցներին։
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին և կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Պետրոսյանին։
ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը կարմիր թելով անց էր կացնում այն գաղափարը, որ բանակցությունների տրամաբանությունն իր օրոք կառուցվել է մեկ գերակա նպատակի ու կարմիր գծի վրա, որ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և ինքը բանակցել է՝ գերակայություն տալով ոչ թե նրան, թե ինչ ենք վերադարձնելու, այլ, թե ինչ ենք ստանալու դրա դիմաց:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով արտաքին և ներքաղաքական տարբեր հարցերի՝ բանակցային գործընթացից մինչև 2018 թվականի ապրիլյան իրադարձությունները։
Երեկ, փետրվարի 15-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողների մասունքներ չեն հայտնաբերվել, փոխարենն ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ՝ նախնական տվյալներով զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) աճյուն:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 15-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված բնակարանային շինարարությանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած 44-օրյա դաժան պատերազմին եւ Արցախի 75 տոկոսի կորստին, քաղաքական վերնախավը արցախյան շարժման մեկնարկի օրը՝ փետրվարի 20-ին, միջոցառումների շարք է նախաձեռնել։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել աշխատանքային կոլեկտիվների հետ, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Արցախի Հանրապետության վարելահողերի 75-80%-ը պատերազմի հետևանքով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Արցախի Հանրապետության ոստիկանությունը փետրվարի 14-ին ահազանգ է ստացել 21-ամյա աղջկա անհայտ կորելու մասին:
ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանն այսօր ճանապարհային ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ներքին գործերի նախարարի հրամանները, ըստ որի կադրային նոր փոփոխություններ են տեղի ունեցել ճանապարհային ոստիկանության համակարգում:
Ես չեմ կարծում, թե երկար են մտածել՝ նման արտահայտություն իրենց թույլ տալով, քանզի իրենք շատ լավ գիտեն, թե ով է եղել Նժդեհը Հայոց աշխարհի համար, հայ ազգի համար և ինչպիսի զորեղ գաղափարախոսություն է ստեղծել, որից պետք է միայն և միայն սովորել:
ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները 3 ջոկատով որոնողական աշխատանքները կշարունակեն Հադրութի շրջանում:
Ոստիկանապետին ասացինք` մենք քաղաքականության մեջ չկանք. մեր թեման երեխեքն են. Արսեն Ղուկասյան
Կիրակի 15 հայ ուխտավոր այցելել է Լեռնային Ղարաբաղում գտնվող Դադիվանքի վանական համալիր, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Նշվում է, որ հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անարգել մտել են համալիրի տարածք:
Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի օկուպացիան սկսվեց Երևանում և Ստեփանակերտում հայ ազգի պարտությամբ, հետևաբար Արցախի ազատագրումը պետք է սկսվի Երևանում և Ստեփանակերտում հայ ազգի հաղթանակով»։
Դեռևս 19-րդ դարից սկսած Մեծ Բրիտանիան ցանկանում էր ամրապնդել իր հակառուսական քաղաքական դիրքերը Բալկաններում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում։ Հենց այդ շրջանում Մեծ Բրիտանիայի դիվանագիտական և քաղաքական տեսադաշտում սկսվեց հայտնվել Արևմտյան Հայաստանը։ Դրանով էր պայմանավորված այն, որ 1878 թվականին Բեռլինի վեհաժողովում անգլիական պատվիրակությունը հայկական հարցն օգտագործեց բացառապես քաղաքական նպատակներով։ Անգլիացիներն այդկերպ ցանկանում էին իրենց դիրքերն ամրապնդել Օսմանյան կայսրությունում, ինչպես նաև հարցն օգտագործել Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրելու համար։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 14-ին ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին:
Կարծում եմ, որ Հայաստանի համար առնվազն, որպես առաջնահերթություն, Իրանի հետ կապի կոնտեքստում պետք է սահմանվի Սյունիքի մարզը, այսինքն՝ որևէ պարագայում չպետք է Սյունիքի մարզով Իրանի հետ ուղղակի հաղորդակցությունը կտրենք որևէ այլ պայմանավորվածությունների հետևանքով: Դա մեզ համար ունի ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային նշանակություն, ուստի Հայաստան-Իրան Սյունիքի մարզի միջոցով հաղորդակցությանը պետք է դիտարկել ուղղակի զուգահեռ ճանապարհներ, ոչ թե այլընտրանքներ:
Ամալյան և Գրիշան ամուսնացան ու տեղափոխվեցին Մեծ Շեն գյուղ, սակայն Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստիպված են եղել լքել գյուղը:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք ստիպված ենք ունենալ այն, ինչ այսօր ունենք ներքին և արտաքին ճակատում… Ստիպված ենք, քանի որ հող հանձնող գեներալներին կոչումնազրկելու, իսկ ապա՝ նաև պաշտոնազրկելու փոխարեն, ամենաբարձր մակարդակով որոշում կայացվեց նրանց շնորհել ոչ միայն հերթական զինվորական կոչումներ, այլև «դարձնել» Ազգային հերոս, իսկ ապա նաև վստահել ավելի պատասխանատու պաշտոններ…
«Հայտնաբերված զինամթերքը կոչնչացվի տեղում։ Տեղեկատու հեռախոս`911»,– ասվում է ԱՀ ՆԳՆ ԱԻ ՊԾ տարածած հաղորդագրությունում։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախում նախորդ տարվա սեպտեմբերնոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների մի խումբ ծնողներ, հարազատներ մեկնել էին Արցախ՝ իրենց որդիներին, ընկերներին, հարազատներին գտնելու։ Այդ ընթացքում մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ պաշտոնատար անձանցից պատշաճ պատասխաններ չստանալու հետևանքով նրանք ծեծի էին ենթարկել նաև Արցախի մի քանի բարձրաստիճան զինվորականի։
Արցախում հարկային օրենսդրության նոր փոփոխությամբ՝ առևտրի ոլորտի հարկատուներին հնարավորություն է ընձեռվել առևտրի հարկը վճարել 1 տոկոս դրույքաչափով՝ նվազեցումներ կատարելով փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումների մասով: Այս մասին տեղեկացնում են Արցախի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեից:
Արցախում նախորդ տարվա համեմատ՝ 2021 թվականին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է 41,5 տոկոսով՝ 47 հազար 407 գլխից, հասնելով՝ 19 հազար 679-ի: Այս մասին տեղեկացնում են Արցախի վիճակագրական ծառայությունից:
Արցախի սպառողական շուկայում այս տարվա հունվարին, 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ արձանագրվել է 2 տոկոս գնաճ: