Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանի հետ:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հեռավար ձևաչափով հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Դժվար չէ կռահելը, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղապահների կազմում տեսնել Թուրքիային: Այս գաղափարը պատերազմի հենց սկզբից առաջ են տարել Արցախի հանդեպ ագրեսիա իրականացրած երկու պետություն: Սակայն այստեղ կան առարկայական խանգարող հանգամանքներ: Թուրքիան ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում ունի և ուղղակիորեն ներգրավված է ռազմական գործողություններում:
Թուրքիան Բաքու, այնուհետև ռազմաճակատ է տեղափոխել թուրքական Քուրդիստանից իր 1200 լեռնային հատուկ ջոկատայինի:
Նախորդ շաբաթ սոցկայքերում հայտնվել են տեսագրություններ, որոնցում, հնարավոր է, Լեռնային Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործություններ են ներկայացված:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ Արցախում իրավիճակը նույնն է, որևէ փոփոխություն չկա, պատերազմական գործողությունները շարունակվում են։
«Նախնական վերլուծությամբ 10.500-ին մոտ մասնավոր սեփականություն՝ բնակարան, տուն, խանութ վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել են, 1500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային և արտադրական օբյեկտներ և 1100-ից ավելի շարժական գույք է վնասվել՝ մեքենա»,- ասաց Բեգլարայնը՝ հավելելով, ար այս վիճակագրությունը մոտավոր է և ճշգրտման կարիք ունի:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որևէ կասկած չունեմ, որ այս պատերազմի վերջնական արդյունքում ՀԱՂԹԱՆԱԿԸ մերն է լինելու: Կասկած չունեմ նաև, որ խաղաղ բնակավայրերը մարտագծի վերածող «մեկ ազգ, երկու պետություն» հորջորջված ցեղախմբերի առաջնորդ կոչվածներն իրենց կատարած վայրագությունների համար հատուցելու են ամբողջ ծավալով: Եթե «ժողովրդավար» ու «մարդասեր» ներկայացող աշխարհի հզորները, իրենց շահերից ելնելով, կարող են չնկատելու տալ դիմացի սուլթանապետության կողմից հեռահար հրետանային ու օդային հարվածներով Արցախի խաղաղ բնակավայրերի հանդեպ իրականացվող այլանդակությունները, ապա տառապանքի ծանրությունն ուսած հայը՝ երբեք:
Բանակցություններին վերադառնալու առաջին քայլը պետք է լինի Ադրբեջանի ու Թուրքիայի՝ հրադադարի գնալու մերժումները հաղթահարելը։ Եվ չնայած տարիներ տեւած բանակցություններին եւ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու շուրջ հայտարարություններին, Հայաստանն ու Արցախն այսօր մեն-մենակ են՝ առանց որեւէ խաղաղարար գործընկերոջ ու Ադրբեջանի հետ լուրջ եւ անկեղծ բանակցություններ ունենալու հատուկ հույսերի։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղպայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատը՝ Հակոբ Սիմիդյանի հրամանատարությամբ, մեկնում է առաջնագիծ։ Երեկ տեղեկացանք, որ նրանք դեռ Գորիսում են։ Ավելի ուշ հասել էին Խնձորեսկ՝ Հայաստանի սահման։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դիմումը կընդունվի ի գիտություն եւ, բնականաբար, կքննարկվի. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել: Վարակվածներ կան ինչպես պատգամավորների, այնպես էլ խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչների թվում:
Արտակ Բեգլարյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կալանքից ազատվելուց հետո՝ երեկ, Գագիկ Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է անցկացրել։ Ի՞նչ է պատմել ԲՀԿ առաջնորդը բանտային կյանքից, ինչպե՞ս են կալանավայրում վերաբերվել ընդդիմադիր առաջնորդին․ երեկ մեր լրագրողը հարցրել է ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին։
Կանադայի տարբեր հատվածներում տեղի հայերը բողոքի հզոր ակցիա են անցկացրել:
Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ, որոնց հավաքագրողները մեծ գումարներ են խոստացել, սպանվել են մարտերի ժամանակ Ադրբեջանի կողմից կռվելիս:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:
Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է տեսանյութ, որում երևում է հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկան:
Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցում կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գործողություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը տարածաշրջանում:
Տեսախցիկը ֆիքսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Արցախի Պաշտպանության բանակը հակառակորդի ուժերի ոչնչացումը պատկերող նոր տեսակադրեր է հրապարակել:
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ հեռախոսազրույց է անցկացրել, որի ընթացքում, ի թիվ այլ հարցերի, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։
Կոնգրեսական Ադամ Շիֆն Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին։
Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է ապրեն ազատության, արժանապատվության և անվտանգության պայմաններում, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ CNN-ի թղթակից Քրիստիան Ամանփուրի հետ հարցազրույցում։
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի վստահեցմամբ՝ զորքը առաջնագծում կոնկրետ որևէ բանի կարիք չունի, բոլոր խնդիրները լուծվում են։
Այս օրերին անգնահատելի է նաև մեր փրկարարների կատարած աշխատանքը:
Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրետակոծվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը, որի հետևանքով մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել է։
Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով: