Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Շուշի կատարելիք այցի կապակցությամբ:
«Բացարձակ թյուրըմբռնում այն մասին, թե ինչ է պատերազմը, ինչ է զորահավաքը, ինչ է նշանակում մոբիլիզացիոն ռեսուրսի հավաքագրում, ինչ է նշանակում բանակի համալրում: Ցանկացած բանակ լայնամասշտաբ պատերազմի դեպքում միայն իր մարդկային ռեսուրսներով և ներուժով կարող է դիմակայել մեկուկես շաբաթ: Այնուհետև պետությունն իր ամբողջ ուժով գործի է անցնում, իրականացվում է մարդկանց մոբիլիզացում, պահուստների պատրաստում, համալրում», – շեշտել է Քոչարյանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գծի աշխատակիցները հունիսի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ընդունել են 493 զանգ, իրականացրել՝ 82 հետզանգ:
«Բա որ պատերազմը սկսվեց, ինչո՞ւ այդ ժամանակ չկանգնեց ու չասաց՝ ժողովուրդ Շուշին օկուպացված է, որ մարդիկ ժամանակին տարհանվեին, որ իրենց տներից մի հիշողություն, մի սրբություն վերցնեին։ Բա որ օկուպացված էր, ինչո՞ւ որևէ մեկս տեղյակ չենք եղել, ուրեմն՝ ինքը տեղյակ է եղել, ու այդ մասին դիտավորյալ որևէ բան չի ասել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախի հարցը ստացել են մի վիճակում, որտեղ Շուշին օկուպացված վիճակում էր։
ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնը ներկայացրել է վերջին ամիսներին Արցախում իրականացված ու ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև հետաքրքրվել է կառավարության մոտեցումներով:
Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին օլիմպիադայում գրանցած հաջողությունների կապակցությամբ, պարգևատրել աշակերտներին դյուրակիր համակարգիչներով, իսկ նրանց ուսուցիչներին՝ դրամական պարգևներով։
Լազարևյան ակումբի հերթական հավաքին մասնակցել է նաև Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը։ Նա իր ելույթում հիշեցրեց, որ ակումբի վերջին հանդիպումը Երևանում կայացել է 2019-ի դեկտեմբերին, ապա հավելեց. «Այս ընթացքում մեր տարածաշրջանում տեղի են ունեցել արմատական աշխարհաքաղաքական փոփոխություններ. Թուրքիայի օգնությամբ և միջազգային վարձու մարդասպանների մասնակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը տարածաշրջանում ստեղծել է բավականին վտանգավոր ռազմաքաղաքական կոնֆիգուրացիա:
Հունիսի 12-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 12 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Այս մասին հայտնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 12-ին այցելել է Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի առաջնագծամերձ չորս գյուղեր՝ տեղում ծանոթանալու բնակավայրերի հիմնախնդիրներին ու առկա իրավիճակը քննարկելու բնակիչների հետ:
Պարզ ասած, Փաշինյանը մեր 15 հայրենակիցների վերադարձն ամիսներով հետաձգել է, որովհետև այդ քայլը նրան անհրաժեշտ էր նախընտրական դիվիդենտների գնով
Այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահվող 15 ռազմագերիներ։ Հայտնի դարձավ, որ հայ տղաները Հայաստան են վերադարձել ադրբեջանա–վրացական սահմանով։
«Փաշինյանի նման էքսցենտրիկ ապուշից ինչ ասես՝ սպասելի է: Նա Արցախը տվեց՝ աչքը չթարթեց, քաղաքացիական պատերազմն ի՞նչ է, որ չհրահրի: 2008թ. մարտի 1-ին նա քաղաքացիական պատերազմ հրահրել է, հիմա չսպասելը առնվազն անհեռատեսություն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ, Դավիթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, նախ նկատեց՝ Փաշինյանը շատ վաղուց կորցրել է Արցախի մասին խոսելու իրավունքը, քանի որ Արցախի մասին նրա ցանկացած հայտարարություն լկտի սուտ է, և դրան արդեն երեք տարի բոլորը ականատես են լինում։
«Շուշիի տակ ասելով՝ նկատի ունեմ, որ մի քիչ էն կողմն են, ոնց որ էն ձորի կողմը: Մեր տղերքը պահում են»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր նա:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում այսօր իրականցված որոնումների արդյունքում հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ռուս ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ։
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 11-ին ընդունել է քաղաքացիական և տարածքային պաշտպանության ոլորտների բարեփոխման ուղղությամբ գործող աշխատանքային խմբին, որն ստեղծվել է ԱՀ նախագահի կարգադրությամբ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանն է:
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:
Ավագ տղային 44-օրյա պատերազմում կորցրած Լուսինե Արսենյանը որդի է ունեցել:
Այս ընթացքում արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն արդեն եղել են ՀՀ տարբեր մարզերում։ Հանրությունն ուշադիր հետևում է նախընտրական քարոզարշավին՝ հասկանալու՝ քաղաքական ուժերն ինչպես են պատկերացնում Հայաստանի առջև ծագած անվտանգային խնդիրների լուծումը, իսկ որ ամենակարևորն է՝ ինչպես են պատկերացնում Արցախի հարցի կարգավորումը, ինչ ճանապարհներ են առաջարկելու Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքները վերադարձնելու համար։
Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի այս ընթացքում որևէ օր չի անդրադարձել Արցախի ապագային, չի խոսել այն մասին, թե ինչպես է պատկերացնում Արցախի հետագան և առհասարակ ինչպես է պատկերացնում Արցախի հիմնահարցի կարգավորումը։ Սա չի՞ նշանակում, որ ներկայիս իշխանությունը հրաժարվել է Արցախից, այս հարցն այսօր 168.am-ն ուղղեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արմեն Աշոտյանին։
Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, գրում է ՏԱՍՍ-ը:
Ոստիկանության զորքերի ծառայող Վահագն Հաջաթյան. Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից հերթական ոստիկանը, որը զոհվեց հանուն հայրենիքի։
«Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունից ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Փաշինյանը ամբողջ իր դեստրուկտիվ ակտիվությունը արել է միտումնավոր, այսինքն՝ միտումնավոր կերպով տապալել է բանակցային գործընթացը, ինչը իր կարծիքով՝ կանվեյեր էր, որը պետք է տաներ պատերազմի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ ընդգծելով, որ ինքը հեռու է այն մտքից, որ Փաշինյանը հոգեկանի հետ կապված խնդիրներ ունի:
Ռուսական Свободная Пресса պարբերականն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Լեռնային Ղարաբաղ կատարելիք այցին` հիշեցնելով, որ նա պատրաստվում է հունիսի 15-ին Շուշի քաղաքում բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Նիկոլ Փաշինյանի գործը մշտապես եղել է ճղճղալը, սուտ խոսելն ու շանտաժը, և քարոզարշավի այս չորս օրերը ասվածի վառ ապացույցն են՝ ուղեկցված հոգեվարք ապրող մարդու մոտ հաճախակի նկատվող սրացումներով։
Մոսկվան ակնկալում է, որ Ղարաբաղում և հարակից շրջաններում հետկոնֆլիկտային ականազերծման գործընթացը կարագանա: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Վարանդայի (Ֆիզոլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն: