«Մի՞թե կարելի է այդքան ատել հարազատ երկիրը և լինել կույր․․․ բացեք ձեր աչքերն ու ականջները, գիտակցեք, թե ուր եք հասել․․․»
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր տարիներ շարունակ «հալած յուղի» տեղ ընդունելով նիկոլների, սաքունցների, դանչոների և «ժողովրդավարության ու արդարության դրոշակակիր» հորջորջված այլ անհայրենքների կեղծ քարոզչությունը, 2018-ին երկիրը հանձնեցին բախտի քմահաճույքին և անգամ ծանրագույն պարտությունից հետո էլ այսօր շարունակում են միամտորեն մնալ դրանց «հավատավոր հետևորդները», ուզում եմ հարցնել՝ գոնե այսքանից հետո չե՞ք բավարարվում ձեր այն «ձեքբերումներով», որոնց արդյունում երկիրն ունեցավ և դեռ շարունակում է ունենալ հազարավոր զոհեր ու անհուն տառապանքներ…
Մի՞թե կարելի է այդքան ատել հարազատ երկիրը և լինել կույր ու անպատիվ սեփական ծագման հանդեպ… Վերջապես բացեք ձեր աչքերն ու ականջները և մի պահ գիտակցեք, թե ուր եք հասել և ուր եք գնում…»։