«Քարագլուխը կորցնելը վտանգավոր է». Մովսես Հակոբյան

«Քարագլուխը կորցնելը վտանգավոր է.  գերիշխող բարձունք է»,- 168.amի հետ զրույցում անդրադառնալով Արցախում ադրբեջանական էսկալացիային՝ նշեց  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

Ռազմական գործիչն իշխանություններից ակնկալում է ակտիվ աշխատանք. նրա համոզմամբ՝  եթե դիվանագիտական լուծումներ չլինեն, ռազմական գործողությունները շարունակվելու են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Արցախի Հանրապետության ՊԲ-ն առավոտյան պաշտոնական հաղորդագրությամբ անդրադարձել է երեկ Արցախից ստացվող իրարամերժ տեղեկություններին՝ մասնավորապես տեղեկացնելով, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը:

Ավելի ուշ եղավ նաև մեկ այլ հաղորդագրություն, որով հայտնում էին՝  մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակել են հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները. «Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է»:

Տեսանյութեր

Լրահոս