Ֆրանսիայի Կլամար քաղաքի քաղաքային խորհուրդը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման և Արցախի ինքնիշխանության ճանաչման մասին բանաձև է ընդունել։
Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը սպառնում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախի հարակից տարածքներում թուրքական կանոնավոր զորամիավորումների հաստատմանը զուգահեռ ավելի է շեշտադրվում այդ երկրի ագրեսիվ գործելաոճը:
Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հրադադարի հայտարարությունից հետո Ադրբեջանն առաջին անգամ օրերս խախտեց հրադադարը՝ սադրանք նախաձեռնելով Արցախի Շուշիի և Հադրութի շրջաններում հայկական տիրապետության տակ գտնվող անկլավային գյուղերի ուղղությամբ։
Արցախի Հանրային հեռուստաալիքը տեղեկացնում է, որ հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին Շենը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում մեկնարկել է ազգային համաձայնության իշխանության ձևավորման գործընթացը։ Այդ շրջանակներում առաջիկայում պաշտոնները կլքեն ամենաքննադատված պաշտոնյաները։
Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածը գտնվում է ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ, իսկ ՀՀ զինված ուժերի շարքերի` պայմանագրային զինծառայողներով համալրման գործընթացը շարունակական է և մշտապես իրականացվում է:
«Փաստ» թերթը գրում է «Արցախում ի սկզբանե շատ վատ արձագանք ստացավ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի հրաժարականը, սակայն ոչ թե այն պատճառով, որ նրանով Արցախում հիացած են, այլ որովհետեւ հրաժարականն ընդունվեց որպես փախուստ պատասխանատվությունից։
Արայիկ Հարությունյանը գնդակն ուղարկում է Նիկոլ Փաշինյանի դաշտ՝ մեղավորությունն ամբողջովին բարդելով նրա վրա: Այս ուղերձից անմիջապես հետո հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին, ուր վերջինս բառացիորեն ասում է հետևյալը. «Ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը»: Սա ինքնապաշտպանության ամենացցուն օրինակն է:
Լեռնային Ղարաբաղում ձյան վրա կրկին արյուն է։
«Շուշիի շրջանի Բերդաձորի գյուղերում որոշակի քանակով մարդկանց զենքերը հավաքել են, կան տեսանյութեր, որտեղ բնակիչներն ասում են՝ գոնե զենքը թողեք, որ կարողանանք ինքնապաշտպանվել, որովհետև մի քանի մետրի վրա սահման են հաստատում: Ասում են՝ երաշխիք չունեն, որ ոչխարներին գողանալուց հետո իրենց ու իրենց ընտանիքի անդամներին չեն գողանալու: Սա նորմալ չէ, երբ տեղացիները կամավորական շարժումով փորձում են պաշտպանել սահմանի ինչ-որ հատված, որովհետև սա կարող է նոր խնդիրների առաջ կանգնեցնել: Այստեղ պետք է պետությունը գործի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:
Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի շուրջ վերջին իրադարձությունների զարգացման ֆոնին «ՌԻԱ Նովոստի»-ին զրուցել է մի շարք փորձագետների հետ, որոնք կարծիք են հայտնել առ այն, որ Լեռնային Ղարաբաղի բարդ հակամարտությունում նոր միջադեպերի առաջացման հնարավորությունը չի կարելի բացառել:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գևորգ Կոստանյանն է։
Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի մասնագետների կողմից Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում նախորդ՝ դիտանցման համեմատ արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն՝ 9 գնաճ և 2 գնանկում:
Երեկ երեկոյան ադրբեջանական ԶԼՄ-ները տարածեցին տեսանյութեր և լուրեր այն մասին, որ գերի են վերցրել 100-ից ավելի հայ զինվորի։ Այս տեղեկության տարածումից անգամ ժամեր անց Հայաստանի և Արցախի պատկան կառույցները պահպանում էին լռություն, միայն այսօր առավոտյան Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տարածեց հաղորդագրություն առ այն, որ անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։
«Այդ սադրիչ գործողությունների հիմնական նպատակը երկրում հուսալքություն առաջացնելն է, հայ-ռուսական հարաբերությունները խարխլը, Ռուսաստանի վարկանիշին հարված հասցնելը, ինչը ձեռնտու է նաև Թուրքիային։ Սա մենք հասկանում ենք և պետք է պատրաստ լինենք ու գիտակցենք, թե թշնամին ինչու է դիմում սադրանքների։ Պատրաստ լինել նշանակում է՝ և՛ քաղաքական առումով լավ պատկերացնենք, թե ինչ է լինում, և՛ եթե պետք լինի՝ նաև զենքով կանգնենք՝ թույլ չտանք, որպեսզի ոսոխը նորից շարունակի իր այդ քաղաքականությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։
Ռուսաստանի Դաշնությունն անում է հնարավորը, որպեսզի խաղաղություն հաստատվի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում:
Հայաստանը Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը կդիտարկի այն դեպքում, եթե Ադրբեջանը անհամաձայնություն հայտնի Արցախի կարգավիճակի հարցը բանակցությունների օրակարգում թողնելու վերաբերյալ:
«Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւի փոխարինումը՝ «նոր պատերազմ նոր տարածքներ» բանաձեւով, հարուցեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։
Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում առաջնահերթության կարգով ի կատար ածվելիք 3 քայլերը պետք է լինեն
Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի խորհուրդը բանաձև է ընդունել, որով կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ուղերձի տեքստում լրացում է կատարել: «Ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից»,- վստահեցրել է նա:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստ է հրաժարական ներկայացնել հանրապետության նախագահի պաշտոնից առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները: Այս մասին Արայիկ Հարությունյանը նշել է դեկտեմբերի 16-ին հղված ուղերձում:
Ռուսական Коммерсантъ պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, մասնավորապես` Հադրութի շրջանում տեղի ունեցած վերջին սրմանը:
Հեղինակավոր Human Rights Watch-ը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հրթիռային հարված հասցնելու վերաբերյալ` նշելով, որ այդ հարձակումը, հնարավոր է, պատերազմական հանցագործություն է:
168.am-ի հետ զրույցում մի քաղաքացի, որի հարազատները նոյեմբերի 27-ին մարտական հերթապահություն էին իրականացնում Խծաբերդ գյուղի տարածքում, պատմեց, որ վերջին անգամ հարազատների հետ կարողացել են կապ հաստատել դեկտեմբերի 13-ին:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:17-ի սահմաններում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2002թ. ծնված Վահե Հովհաննեսի Բաբայանը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ վերջին 2,5 տարում բազմաթիվ ժողովրդավարական բարեփոխումներ ընթացել են սխալ, ոչ պատշաճ, դանդաղ, ինչը որևէ մեկի համար նորություն չէ։
Պետք է արձանագրել, որ չնայած առկա ծանր մարտահրավերներին՝ Արցախի Հանրապետության անկախությունն ու Սահմանադրությունը գործում են նույնությամբ, դեռ ավելին՝ մեզ պարտավորեցնում են առավել վճռականորեն շարունակել իրենց պատմական, արժեքային ու իրավաքաղաքական հիմքի՝ Արցախյան շարժման պայքարն ու ոգին: Հարկ է արձանագրել նաև, որ միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների պաշտպանությունը մնում է զուտ հռչակագրային ցանկություն, որի ապահովման ուղղությամբ միջազգային հանրությունը հիմնականում չի կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ աչք փակելով հայության հանդեպ կատարված մարդկության դեմ հանցագործության աղաղակող փաստերի առջև:
Հայ նոր ռազմագերիների վերաբերյալ տեղեկության շուրջ կապ եմ հաստատել մի շարք մարմինների ու տեղում գտնվող որոշ զինծառայողների հետ: