«Մենք տեսնում ենք, որ այս իշխանությունն անընդհատ զիջում է ինչ-որ բաներ: Ես ամենևին չեմ զարմանա, որ վաղը Նիկոլ Փաշինյանը կանգնի և հայտարարի, որ Թուրքիայի հետ որևէ պատմական խնդիր, որևէ կնճիռ, որ գալիս է անցյալից, այլևս չունենք և այսուհետ եղբայր ժողովուրդներ ենք լինելու: Փաշինյան Նիկոլից և նրա թիմակիցներից ես դա շատ հստակ սպասում եմ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
2020 թվականի օգոստոսին պարտադիր ժամկետային ծառայության մեկնած 18-ամյա Ե.Ա.-ն նոր էր զինվորական երդում տվել, երբ սկսվեց պատերազմը: Շաբաթներ շարունակ առաջնագծում մարտական գործողություններին մասնակցելուց հետո Ե.Ա.-ն ծառայակից ընկերների հետ հայտնվել էր շրջափակման մեջ, իսկ ավելի ուշ գերեվարվել ադրբեջանցիների կողմից:
Այսօր Մոսկվայում ծավալված եռակողմ Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցություններին ընդառաջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Կրեմլը որոշ մանրամասներ էր ներկայացրել։
Արցախի գյուղական բնակավայրերում առաջիկա 3-4 ամիսների ընթացքում նախատեսվում է վերանորոգել և շահագործման հանձնել շուրջ 700 առանձնատուն:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր, տնօրեն Վահե Վարսանյանն է։
Մոսկվայում շուրջ չորս ժամ տևած Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցություններն ավարտվեցին ադրբեջանական կողմի համար նպաստավոր, հայկական կողմի համար ոչ նպաստավոր արդյունքներով։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հողատուն հասել էր Մոսկվա, որ հայտարարի գերիների հարցը դեռեւս չի հաջողվել լուծել ու համաձայնվի թուրքի երազանքի կատարմանը՝ ճանապարհ տրամադրելուն Հայաստանի տարածքով»։
Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը հայտարարություն են ստորագրել՝ Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման նոր քայլերի մասին:
Տեղահանված շուշեցիների փաստացի թվի հաշվառման գործընթացն առայժմ շարունակվում է:
Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի խոսքով՝ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից ընդհանուր առմամբ ակնկալիքներ չունի։
Լեռնային Ղարաբաղի տարածքում աշնանային ռազմական առճակատման ժամանակ հայերի դիրքերին հարվածում էին թուրքական նորագույն TRLG-230 հրթիռները, գրում է «Ռեպորտյոր»-ը:
Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։
Արցախում այս տարվա հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 806 կանչ, որոնց մեծ մասը կապված է պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի տարածքում մնացած զենք-զինամթերքի հայտնաբերման, ինչպես նաև կենցաղային պատահարների հետ:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Պարզաբանումներ՝ Ստեփանակերտում հնչած կրակոցների վերաբերյալ:
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հուսով է, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում, միևնույն ժամանակ նա նշել է, որ այստեղ գլխավոր դերը մնում է Հայաստանին և Ադրբեջանին, անհրաժեշտ է լուծում գտնել երկու կողմերի շահերից ելնելով՝ «առանց հաղթողների և պարտվողների»:
Արցախի փրկարարները հունվարի 11-ին որոնողական աշխատանքներ են իրականացնում մարտական գործողությունների՝ Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Մարտունու, Հադրութի, Մեխակավանի (Ջաբրայիլ), Որոտանի (Կուբաթլու) հատվածներում:
Սակրավորական ջոկատների կողմից Արցախի տարածքում չպայթած զենք-զինամթերքի և վտանգ ներկայացնող այլ ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները շարունակվում են:
«Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 2 ստեփանակերտցիներ են եղել, որոնք Ստեփանակերտի մի քանի թաղամասերում հասցրել են ավտոմատով օդ կրակել ուշ գիշերին՝ ժամը 2-3-ի սահմաններում, միգուցե մի քիչ ավելի ուշ:
Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքը արդեն Շուռնուխում հայի տանը թեյ է խմում, ռեպորտաժ անում` թոշակ–մոշակ, քեֆ-հալ հարցնում… ու թե` ինչո՞ւ եք սենց աղքատ ապրում, սրանք էլ, թե լավ չենք, թոշակն էլ 100 դոլարի չափ, թուրքն էլ, թե`մեզ մոտ լավ կլինի, տան տղամարդն էլ ասումա` հա, չեմ կասկածում, որ ձեզ մոտ լավ կլինի … (ըտ երևույթին` «ձեզ մոտը» Ադրբեջանի կազմն է …
Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ Վլադիմիր Պուտինը հունվարի 10-ին խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը:
Հոկտեմբերի սկզբին էր. Ջաբրայիլ հասանք այն ժամանակ, երբ զորամասի մշտական տեղակայման վայրը անցել էր թշնամական ուժերի հսկողության տակ: Զորամասով մեկ նրանց զինվորականներն էին. անգամ փոքրիկ մատուռից էին մեզ վրա կրակում: Փառք Աստծու, միայն մի քանի թեթև վիրավոր տալով, կարողացանք հակառակորդի ամբողջ կենդանի ուժը ոչնչացնել, մաքրել զորամասը, որտեղ հարյուրից ավելի զինվորականներ էին կենտրոնացել: Հետո առաջ անցանք: Այս ընթացքում անտառում մերոնցից 90 հոգու գտանք, որոնք շրջափակման մեջ էին: Նրանց օգնելուց հետո ավելի մեծ շրջափակման մեջ ընկանք: Հարյուր, հիսուն մետր հեռավորության վրա բախումներ եղան հակառակորդի հետ:
Արմեն (Մելսիկ) և Արսեն (Վիլգեմ) Գեղամյան եղբայրները 9 ամսվա ծառայող էին, երբ սկսվեց պատերազմը: Նրանց հորեղբոր որդին՝ Շուրկա Գեղամյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ եղբայրները ծառայում էին Արցախում՝ հրետանային զորամասում:
Վտանգները առկա են և հստակ են բոլորի համար՝ ՀՀ ինքնիշխանության կորստի վտանգը՝ իր բոլոր ածանցյալ հետևանքներով։ Ես կարծում եմ, որ իրավական առումով Նիկոլ Փաշինյանը գաղտնի փաստաթուղթ ստորագրելու իրավասություն չունի, և ժողովուրդը պետք է չընդունի իր այս շտապողականությունը, ժողովուրդը պետք է չընդունի այդ փաստաթուղթը։ Այս ամենը հղի է շատ ծանր, մռայլ հետևանքներով ՀՀ-ի և Արցախի համար։
Հունվարի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում եռակողմ բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև:
Արցախում սկսվել է պատերազմի հետևանքով վնասված ընդհանուր առմամբ մոտ 453 բնակելի օբյեկտների վերականգնման շինարարական աշխատանքը, որից ավելի քան 250-ն ավարտված է:
Լուսավոր Հայաստան խմբակցության պատվիրակությունը Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին։
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի համար 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից հետո անակնկալ չի լինի, եթե հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի կողմից մեկ այլ փաստաթուղթ ստորագրվի:
Արցախի հերոս, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբ Գասպարյանն ահազանգում է՝ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ստորագրելու է մի փաստաթուղթ, որով հետագայում հայերին զրկելու է երբևէ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական հողերը հետ գրավելու և հողային պահանջ ներկայացնելու հնարավորությունից և իրավունքից։
«Տեղի է ունենալու գերիների և անհետ կորածների արյան առուվաճառք՝ հանուն իշխանության։ Փաշինյանը գնում է արյան առուվաճառքի։ Փաշինյանն օգտագործում է բոլոր տեխնոլոգիաները և մեթոդները՝ իշխանության մնալու համար, որովհետև լավ գիտի՝ որ օրը իշխանությունից հեռացավ, ինքն ու իր ընտանիքը հայտնվելու են ճաղերի հետևում»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ Փաշինյանը քաջ գիտակցում է նաև, որ այլևս չունի ժողովրդի աջակցությունը՝ բացառությամբ պետական համակարգի աջակցության։