Ռուսական regnum.ru կայքը հրապարակել է հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որում հեղինակն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և վերլուծել դրա կարգավիճակի ճանաչման հնարավորությունը:
Հոկտեմբերի 30-ից 5 և 6 տարեկան փոքրիկ աղջիկների հետ Շուշին լքած Անուշ Մելքումյանի ընտանիքն օգնության կարիք ունի: «Ժամանակավոր բնակվում ենք Երևանում, այս պահին ունենք տան կոմունալների վճարումները կատարելու խնդիր: Հայրս էլ վատառողջ է, բուժման, դեղեր ձեռք բերելու համար ևս գումար է անհրաժեշտ, ինչն այս պահին չենք կարողանում ապահովել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Մելքումյանը: Անուշը […]
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Այլընտրանքային նախագծեր» խմբի հիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։
«Եթե երեկ ադրբեջանական կողմը օդ էր կրակում», ինչի մասին ասում էին Արցախի պաշտոնյաները, մեղմ ասած, իրենց անտրամաբանական պարզաբանումներում՝ նշելով, որ այդ կրակոցները «վտանգ չեն ներկայացնում», ապա այսօր, ցավոք սրտի, ականատես ենք լինում, որ օդ կրակելուն հաջորդում է թիրախային կրակոցը, ինչն Ադրբեջանի դեպքում առավել քան տրամաբանական գործողություն է։
«Սերժ Սարգսյանն ամենամեծ արտախորհրդարանական ուժի՝ Հանրապետական կուսակցության ղեկավարն է։ ՀՀԿ-ն այս պայքարի առաջին օրերից եղել է կիզակետում, կա ու կլինի։ Մեր քաղաքական թիմը, մեր կուսակցության հայտարարությունները, պայքարը, բնականաբար, ղեկավարում է Սերժ Սարգսյանը, նա է կուսակցության ղեկավարը։ Այն բոլոր հայտարարությունները, որոնք մենք անում ենք՝ Նիկոլի հրաժարականը պահանջելուց մինչև այն, որ մենք չենք պատրաստվում նրա վարչապետության պարագայում գնալ արտահերթ ընտրությունների, դա նախևառաջ Սերժ Սարգսյանի կարծիքն է։
«Փաշինյանը ստորին լիգայից հայտնվեց և միանգամից փորձեց խաղալ վերին լիգայում, իսկ այնտեղ «зубр»-եր են նստած»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով մոսկովյան բանակցությունների արդյունքներին և Արցախյան հիմնախնդրի շուրջ ապագա զարգացումներին:
«Միանշանակ դատապարտելի երևույթ է, դատապարտում ենք Ադրբեջանի կողմից այդ սադրիչ գործողությունը, դա միանշանակ ուղղված է տարածաշրջանում եռակողմ պայմանավորվածությունների արդյունքում ձեռք բերված կայունությունը խաթարելուն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում այսօր հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը կոպտորեն խախտելուն, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:
Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել:
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի խոսքով՝ օրերս Շուշիից և Արցախի այլ հատվածներում ադրբեջանցիները օդ են կրակել, որը արցախյան կողմը համարում է սադրանք, քանի որ դրանք նպատակ ունեն բարձրացնել Արցախում հայ բնակչությանը վախեցնելու, լարվածության մակարդակը։
Պուտին-Փաշինյան-Ալիև հունվարի 11-ին կայացած մոսկովյան հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսով քննարկել էր հանդիպման հետ կապված մի շարք հարցեր:
Մարտակերտ քաղաքի վարչական տարածքի՝ «Մարտակերտի բաղեր» կոչվող տեղամասում, 2021 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, նախնական տվյալներով՝ ականի վրա պայթել է Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ.-ն:
Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը` սպեկուլացիայի ենթարկելով գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների խնդիրը:
Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 146 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարվածություն) մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը:
Մարտական գործողությունների Ֆիզուլու, Ջաբրայիլի ուղղություններում, ինչպես նաև Արցախի ու Սյունիքի մարզի միջանկյալ հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն:
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունու շրջանի Աշան-Նոր Շեն-Հացի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում:
Ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական մասնագետներն Արցախի Մարտակերտ քաղաքի դաշտային հոսպիտալում օգնություն են ցուցաբերել ավելի քան 250 բնակչի, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Նշվում է, որ տեղի բնակիչներին բժշկական օգնություն է ցուցաբերվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներում տեղակայված դաշտային հոսպիտալներում։ Կազմվել են նաև բժշկական բրիգադներ, որոնք բժշկական օգնություն են ցուցաբերում հեռավոր շրջանների բնակիչներին։
Հունվարի 11-ին Մոկսվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը, ինչպես և սպասվում էր, Հայաստանի իշխանական սազանդարների կողմից ներկայացվեց՝ որպես մեծագույն ձեռքբերում։ Ահա, դրանով, կբացվեն ճանապարհներն ու երկաթուղիները ու փողերը կհոսեն Հայաստան։ Սա՛ է իշխանական քարոզչության հիմնական թեզը, որը ներկայացվում է զանազան փաթեթավորումներով։
Կարո՞ղ ենք Նախիջևանի տարածքով գնալ Իրան, տեսականորեն կարող ենք, պրակտիկորեն կարողանալո՞ւ ենք, թե՞ ոչ: Ադրբեջանը ապահովելո՞ւ է մեր քաղաքացիական բնակչության տեղաշարժը: Կամ՝ Ադրբեջանի տարածքով Ռուսաստան գնալը. մեզ Ադրբեջանում սպասո՞ւմ են, գրկաբաց, աղուհացով սպասում են, թե երբ ենք մենք իրենց տարածքով սկսելու գնալ Ռուսաստան, գա՞լ: Եթե այսօր Մառնեուլի շրջանում՝ Վրաստանի տարածքում, հայկական մեքենաների վրա ադրբեջանցիները կրակում են կամ քարկոծում են, դա նոր բան չէ, նույնիսկ սովետական ժամանակ է դա եղել, ի՞նչն է փոխվելու հիմա, ի՞նչն է իրենց խանգարելու, եթե արդեն ունեն հաղթողի սինդրոմ, և հայերից էլ է վախը կորել, իրենք դարձել են ավելի ռիսկով, անընդհատ սադրել: Այսօր մենք տեսնում ենք, որ անընդհատ կան սադրանքներ, մտնում են հայկական գյուղեր, ի՞նչն է իրենց խանգարելու ահաբեկել հայերին՝ իրենց երկրի տարածքում. Ոչինչ իրենց չի խանգարելու:
«Ալիևը գերիներով գերի է վերցրել Փաշինյանին։ Բացի այդ, եթե գերիներին վերադարձնեն, չկա երաշխիք, որ նոր գերիներ չեն վերցնելու. չէ՞ որ մենք գործնականում կորցրել ենք բանակը, և գործնականում անտերություն է տիրում երկրում, հետևապես, բացի գերիների խնդրից, այդ հանդիպման օրակարգում պետք է լիներ Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին վերադարձ»,- ասաց Անդրանիկ Թևանյանը՝ շեշտելով, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ գնում է կոշտ բանակցությունների, երբ իր շահի խնդիրը կա, և ընդունում է արբիտրի դեր, երբ արդեն պետք է բանակցեն Հայաստանն ու Թուրքիան, հակառակ դեպքում, եթե փորձի այդ պարագայում ևս կոշտ միջամտել, այն ժամանակ էլ Ադրբեջանը կպահանջի, որպեսզի միջամտի նաև Թուրքիան։
Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը պատասխանելով մեր հարցին, թե արդյոք Հայաստանի ու Արցախի միջև գրավոր որևէ փաստաթուղթ կա՞, որով Հայաստանը լիազորվել է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտնի կապիտուլյացիոն փաստաթուղթը՝ ասաց․ «Որքանով տեղյակ եմ՝ Հայաստանի ու Արցախի միջև չկա որևէ փաստաթուղթ, որով Արցախը գրավոր իր համաձայնությունն է տվել, որպեսզի Հայաստանն իր անունից որևէ փաստաթուղթ ստորագրի»։
«Ադրբեջանը գերիներին պահում է՝ որպես ճնշման լծակ, ու չի բացառվում, որ հեռուն գնացող նպատակներ ունի՝ կապված սահմանների դեմարկացիայի հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով նախօրեին Կրեմլում Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցությունների արդյունքներին:
Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (04.01.2021թ.) համեմատ, արձանագրվել է 17 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 12 գնաճ և 5 գնանկում:
«Այսօր ամենավտանգավորը նրանք են, որոնք արդարացնում են այս անմեղսունակի արածները։ Ներկա ու նախկին են անում, դուք նախկինների եղունգն արժե՞ք։ Բոլոր նախկիները՝ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած՝ մինչև Սերժ Սարգսյան, թուրքին հաղթել են։ Այդ մեղսունակը մայիսի 9-ին ո՞ւր է գնալու, մեր ամբողջ պետության երազանքը Շուշիի ազատագրումն է եղել, մայիսի 9-ին ի՞նչ է տոնելու։ Հայ ժողովուրդը հասկանում է՝ մենք ինչ օրեր ենք ապրում, ու դեռ նախկին ու ներկա է անում, մեկն ասում է՝ Վազգեն Մանուկյանի պրիչոսկեն դուրը չի գալիս, մյուսը՝ Գեղամ Մանուկյանի ելույթը, մյուսի համար՝ միտինգում Շարմազանովի ներկայությունը, Աշոտյանի հարցազրույցը։ Մենք սրան ժառանգել ենք եռատոն, ինքը բանակը սարքեց էռատո ու կզեց թուրքի առաջ»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։
Քաղաքագետն անձամբ ամբողջովին վստահ չէ, որ բոլոր կումունիկացիաները բացվելու են՝ չնայած ավելի շատ հավանական է, որ կբացվեն, քանի որ տարածաշրջանային ընդհանուր վիճակը հենց դա է հուշում։ Այդուհանդերձ՝ կոմունիկացիաների բացվելը Հայաստանի ու Ադրբեջանի համար տարբեր նշանակություն ունի։ Ադրբեջանի դեպքում դրանց բացվելն անվտանգային սպառնալիքներ չի հարուցում, իսկ Հայաստանի դեպքում՝ հակառակը։
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունն ունեցել է 112,5 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-երի կորուստ: Այս մասին Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
Մարտական գործողությունների Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Ջաբրայիլի և Հադրութի ուղղություններից հայտնաբերվել է 10 զինծառայողի, իսկ Հադրութի Վարդաշատ գյուղից՝ 1 քաղաքացիական անձի աճյուն:
Արցախի Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան, ինչպես նաև Մարտունու Ննգի համայնքների տարածքներում հունվարի 12-ին նախատեսվում է չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում:
Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ շուրջօրյա վերահսկողությունը, հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ստացվում է՝ այն նպատակը, որի համար Փաշինյանը մեկնել էր Մոսկվա, չի իրականացել, քանի որ վերջինս խոսում էր տրանսպորտային ապաշրջափակման մասին՝ հանուն ռազմագերիների վերադարձի, սակայն իրականացավ միայն առաջին մասը: