«Որևէ նման հարց չի եղել, որևէ հարցաքննություն չի եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ Արայիկ Հարությունյանի և Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի առնչությամբ նախագահն արդյո՞ք հարցաքննվել է, թե՞ ոչ:
Երեկ Wargonzo-ի Ստեփանակերտի աղբյուրները հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձագային զենքից կրակ է աձակել Ղարաբաղում.
«Շուշիում, որ եղել է Կենտրոնական բանկի պահուստային բավականին գումարներ, ես այդ տեղում եղել եմ, բունկերները այնտեղ, հատկապես որտեղ որ պահվել են… փոխանակ քննություն անցկացնեն, թե Շուշիում պատերազմի սկսվելուց առաջ որքա՞ն գումար է եղել, այդ գումարն ի՞նչ է արվել, ո՞նց է արվել, պատկան մարմինները որևէ ձայն չեն հանում»:
«Արցախը պետություն է, հիմնավորումը, որ ինքը պետություն է, նաև ինքնորոշման իրավունքի վրա է հիմնված… Եվ այժմ հիմնական խնդիրը կայանում է նրանում, որպեսզի մենք բոլորս գիտակցենք և նաև մեր միջազգային հարաբերությունում, դիվանագիտության ասպարեզում հասնենք նրան՝ ցույց տալու, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին, դա ագրեսիա էր պետության նկատմամբ, ուժի՝ միջազգային իրավունքով արգելված կիրառում էր, և հասնել այդ ագրեսիայի հետևանքների հաղթահարմանը»,- նշեց սահմանադրագետը:
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Պահանջել առավելագույնը և ստանալ ցանկալի նվազագույնը»-, սա դիվանագիտության ոսկե կանոններից մեկն է: Տարիներ շարունակ հենց այս սկզբունքն էր ընկած Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմքում և կողմերից յուրաքանչյուրը դրան ձգտում էր հասնել իր տրամադրության տակ եղած հնարավորություններն առավելագույնս օգտագործելով:
Արցախում որոնողական աշխատանքները հունվարի 7-ին շարունակվում են Հադրութի, Ֆիզուլիի եւ Մատաղիս-Թալիշ ուղղություններով։
Առաջին հայացքից դրանք լոկալ բնույթի, փոքր դեպքեր են, սակայն հստակ ցուցիչ են առ այն, որ անվտանգային խնդիրները սրվելու մեծ ռիսկեր են պարունակում և սցենարային տարբեր զարգացումներ կարող են ունենալ։
«Մոսկվայում եռակողմ բարձրաստիճան հանդիպումը տրամաբանական կլինի»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման հավանականությանը։
Բանակի քաղաքականացումը լեգիտիմացնող Վաղարշակ Հարությունյանը, իհարկե, այս հարցին չի պատասխանի, իսկ հարցը պարզ է՝ որևէ կերպ պատերազմի ավարտից հետո զոհերի, վիրավորների, անհետ կորածների և գերիների թիվը չի կարող լինել պետական գաղտնիք, առավելևս՝ սպառնալ երկրի անվտանգությանը, ինչի մասին 168.am-ի հետ զրույցում հաստատեց նաև «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում Արցախի թեմի հոգևոր առաջնորդի կողմից Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ պատարագ է մատուցվել:
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա հայտնաբերված հռթիրային և կասետային ռումբերի ոնչնչացում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագների:
«Հենրիկը մեր միակն էր, մեր թև ու թիկունքն էր, մեր ընկերն էր, մեր ամեն ինչն էր…»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում նահատակված 18-ամյա Հենրիկ Հակոբյանի հայրը՝ Համիկ Հակոբյանը: Վերջինս 37 տարեկան էր, երբ որդին ծնվեց:
Վերջին մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 178 արցախցի:
Մարտական գործողությունների՝ Մատաղիսի հատվածում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն:
«Սուրբ Ծննդյան տոնը մեկնարկելու է հունվարի 5-ին երեկոյան՝ Ճրագալույցի պատարագով։ Ստեփանակերտում վաղը պատարագ կմատուցվի երեկու եկեղեցիներում, սակայն վաղը ես լինելու եմ Դադիվանքում՝ ինձ հետ տանելով հիսունից ավելի ուխտավորների։ Մինչև այս պահը Դադիվանք մեկնող գրանցված ուխտավորները միայն Արցախից են, իսկ նախորդ կիրակի եկել էին նաև Հայաստանից։ Ովքեր ցանկանում են, նախապես գրանցվում են և կիրակի արդեն գնում Դադիվանք»,- ասաց քահանան։
2020-ի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում մաքրվել է շուրջ 427 հա տարածք, 160,8 կմ ճանապարհ, 617 բնակելի շինություն, այդ թվում՝ 22 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 19,6 հազար պայթուցիկ առարկա, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
«Քրիստոսի ծննդյան խորհուրդը շատ խորն է. մարդու փրկագործության սկիզբը հենց Բեթղեհեմի քարայրից սկսվեց և վերջացավ խաչի վրա: Այսինքն՝ պետք է Բարձրյալն Աստված մարմնանար, մարդկային կերպարանքով հայտնվեր երկրի վրա, որպեսզի մարդը կարողանար բարձրանալ երկինք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահե Բեգոյանը:
Հունվարի 5-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը. այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի Սուրբ Պատարագ, որը խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը:
«Երկու օր առաջ գազի տեսուչն եկավ, ասաց, որ զգուշացնում է՝ պետք է վճարումներ կատարենք մինչև հունվարի 20-ը, եթե՝ ոչ, կանջատեն գազը։ Բնականաբար, նույնը կլինի նաև լույսի դեպքում։ Դեկտեմբեր ամսին սպառված էլէներգիայի համար պետք է վճարեմ 28․000, իսկ գազի համար՝ 65․000 դրամ։ Չգիտեմ, թե որտեղից եմ գումար հայթայթելու, որ վճարեմ։ Այս ընթացքում ժենգյալով հաց էի պատրաստում, տալիս խանութներին, բայց դեկտեմբերի 30-ին եմ վերջին անգամ տվել, այնքան էլ չի վաճառվել»։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ռազմական բժիշկների արտագնա ստորաբաժանումները շարունակում են օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերի բնակիչներին:
«Էլ ի՞նչ ՀԷԿ, այն այլևս չկա, քանդել ենք, այսինքն՝ թշնամու տարածքում մնացած ՀԷԿ-ի մի մասը՝ խողովակաշարը, էլեկտրագծերը, բոլորը քանդել-հանել ենք։ Եթե հնարավորություն ունենանք՝ իր նախկին տարածքից մի քիչ վերև կկառուցենք, եթե, իհարկե, այդ տարածքը մեզ տրամադրեն։ Թշնամին այդ տարածքն էլ վերցրեց իր հսկողության տակ։ Թշնամին կոնկրետ ասում է՝ այստեղից դուրս եկեք, սա մեր հողն է»,- նշեց Մարատ Հովհաննիսյանը։
Դեռևս 2020թ. դեկտեմբերի 3-ին 168.am-ը գրել էր այն մասին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային օրակարգի շրջանակում ընդունել էր «Beeline» բրենդի ներքո գործող «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանների գլխավորած պատվիրակությանը:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ճակատամարտում բանակը կարող է պարտվել և այն ընդունել որպես անցողիկ իրողություն, բայց երբ ժողովուրդն է հարմարվում պարտության մտքին, դա արդեն, եթե ոչ ողբերգություն, ապա, գոնե, լուրջ մտածելու տեղիք է տալիս… Վերջնական պարտությունից խուսափելու և հաղթածի պատիվը վերադարձնելու հրամայականներից մեկը հզոր առաջնորդով հզոր բանակ ունենալն է:
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զարիկ մայրիկն էր զանգել՝ Դուշման Վարդանի մայրը․․․ Հզոր անհատականություն, հզոր ՄԱՅՐ․․․ Ինձ ուժ էր տալիս, ասում էր՝ Վարդանիս տուն-թանգարանը Շուշիում հրկիզել են, բայց ոչինչ, Շուշին նորից մերը կլինի, ավելի մեծ տուն-թանգարան կունենա Վարդանս։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքը: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր շարունակում են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում՝ որտեղ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ռազմագործողություններ են տեղի ունեցել:
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Ասկերանի շրջանի Շոշ, Խնածախ և Այգեստան համայնքներում տեղի կունենան տվյալ տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերիքի վնասազերծման աշխատանքներ:
Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը հաշված օրեր են մնացել։ Ըստ 168․am-ի ռուսական աղբյուրների՝ ակնկալվում է, որ օդակայանը շահագործման կհանձնվի հունվարի առաջին կեսին, որի համար արդեն ռուսական սակրավորների կողմից «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտային համալիրի կիրառմամբ ավարտին են հասցվել տեղանքի և դրա հարակից թաղամասերի անվտանգության համար անհրաժեշտ ականազերծման, ինժեներահետախուզական և տեխնիկական բոլոր աշխատանքները։
Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տուն-տեղը թողած Նորա Դանիելյանի ընտանիքը ժամանակավոր բնակվում է Արմավիրի մարզի Այգեվան գյուղում: