Մենք նշաձող էլ չունենք, որ իջեցնենք. միայն կարմիր գծեր են մնացել. Դավիթ Բաբայան

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբին, դրա կենսունակությանը՝ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ այս ձևաչափի լուծարումը հնարավոր է միայն կոնսենսուսի հիման վրա։

«Հասկանալով, որ հիմա խնդիր կա Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության միջև, դրա համար, կարծես թե, համանախագահները միասնական չեն, հանդիպում են, սակայն յուրաքանչյուրն առանձին-առանձին իրենց պարտականությունները կատարում են»,- պարզաբանեց նա՝ նկատելով, որ ձևաչափը գուցե որոշ ժամանակ սառեցված մնա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը» հայտարարությանը, ԱԳ նախարարը նշեց. «Մենք նշաձող էլ չունենք, որ իջեցնենք. միայն կարմիր գծեր են մնացել: Հետևաբար, եթե մենք նշաձողն իջեցնում ենք, Ադրբեջանն արդեն քայլերով է անցնելու։ Դժբախտաբար, մնացել է մեկ կարմիր գիծ՝ դա կարգավիճակն է, և մենք մեզ չենք տեսնում Ադրբեջանի կազմում»:

Տեսանյութեր

Լրահոս