«Արցախցին պատրաստ է դիմանալ այս արհավիրքին, և դեռևս չունենք այդ անկումային տրամադրությունները: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ գալու է մի պահ, երբ մենք դիմանալու հետ կապված խնդիրներ ունենանք»,- շեշտեց նա:
«2022 թվականն ինձ համար հեքիաթի, ուսումնասիրության ու բանալիներ փնտրելու, հայկական ժողովրդական հեքիաթներ կարդալու, դրանցով ուժեղանալու ու հիանալու տարի էր: Չկա լույս աշխարհ՝ առանց մութ աշխարհի: Չկա վախ, երբ չես վախենում: Չկա մահ, երբ տեսնում ես հակառակ կողմը: Մեր հեքիաթներում, մեր էպոսում, մեր ավանդույթներում ու ծեսում այնքան իմաստնություն կա: Պետք է տեսնել սովորել»,- մեզ հետ զրույցում ասաց հեքիաթագիր Արփի Մաղաքյանը:
168 TV-ի եթերում Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, «Համախմբում» շարժման անդամ Էդգար Ղազարյանը ՀՀ ԱԳՆ-ի նման բովանդակության հայտարարությունը համարեց ընդամենը դիվանագիտական զազրախոսություն, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին պարբերության մեջ հստակ նշված է՝ այդ խնդրի կողմերը Հայաստանն ու Ադրբեջանն են, ոչ թե Ադրբեջանն ու Ռուսաստանը. ՌԴ-ն ընդամենը միջնորդ է։
Հավանաբար շուտով դանդաղ կսկսեք ինձ ատել հայկական սփյուռքի և Հայաստանի՝ որպես պետության հանդեպ մշտական քննադատության համար։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուսաստանցի և իսրայելցի հայտնի բլոգեր լեքսանդր Լապշինը:
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը շարունակվում է առաջադրանքների կատարումը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները և գործադիր իշխանության ներկայացուցիչները հանդիպումներ են սկսել շրջանների բնակչության հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու, տեղում առկա հրատապ խնդիրներին ծանոթանալու և բնակչությանը հուզող հարցերին պատասխանելու նպատակով:
«Արցախում ամեն բացվող օրվա հետ մարդկանց մոտ լարվածությունը մեծանում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 12-ից մինչ օրս թշնամի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու հանգամանքին և դրանից բխող հետևանքներին։
Նշենք, որ Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանություններ բերելով դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը:
Ավելի քան 3 շաբաթ է, ինչ փակ է Արցախը Հայաստանին կապող Լաչինի մարդասիրական միջանցքը, որը հետևանք է 44-օրյա պատերազմի արդյունքների, հայկական կողմի պարտության և Ադրբեջանի հաղթանակի, ընդ որում, նաև հետպատերազմյան փուլում, որքան էլ ասենք, որ Լաչինի միջանցքը փակ պահելով՝ Ադրբեջանը խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջը:
ՌԴ պաշտպանության նախարարությունն օրերս հայտարարել է՝ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Հայաստանում։
Նամակի հեղինակները նշում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջին անհրաժեշտության պարագաների սուր դեֆիցիտ է առաջացել, և արդեն մահվան դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում բուժօգնությունից օգտվելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով:
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը պարտության խորհրդանիշ է, հետևաբար՝ չի կարող ի շահ Հայաստանի ու Արցախի բանակցել։ Ավելին՝ նա իր վարչախմբի հետ բացահայտ հակահայկական բանակցություններ է վարում։
Իմ ապրած տարիների ընթացքում բազմաթիվ մարդկանց, այդ թվում հարազատներիս, բարեկամներիս, ընկերներիս, տարբեր գործիչների, անծանոթների հետ ունեցել եմ տարաձայնություններ։ Վիճել ենք միմյանց հետ, երբեմն վիրավորել, նեղացել։ Իմանալով հանդերձ մեր՝ հայ ժողովրդի թերություններն ու արատները, երբեք, մինչև 2020թ․ անհարմար չեմ զգացել իմ հայ լինելու համար։
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման արդեն 24-րդ օրն է.
Արդեն 24 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում՝ Ստեփանակերտի շուկայում, սնունդը գրեթե սպառվել է. մնացել է միայն ալյուր, կաթնամթերք, միս և շուկայի այցեքարտը՝ ժենգյալով հացը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր ելույթ է ունեցել կուսակցական հավաքի ընթացքում, որտեղ անդրադարձել է նաև Թուրքիայի դերակատարությանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։
«Լաչինի ճանապարհին ընթացող բողոքի ակցիաների մասին Հայաստանի ԱԳՆ հերթական հայտարարությունը բացարձակապես անհիմն է և նպատակ ունի միջազգային գործընկերների մոտ տարակուսանք առաջացնել ու արհեստականորեն սրել իրավիճակը», – հայտարարում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։
Բայց ցավոք պառակտումը շատ ավելի խորն է դառնում ամեն օր:
168.am-ի հետ զրույցում Լոս Անջելեսի Համաշխարհային կրթական հետազոտական դաշինքի հիմնադիր նախագահ և «Միացյալ հայրենասերներ Հայաստանի համար» միության հիմնադիր Դավիթ Մնացականյանը խոսելով բողոքի ակցիայի մասին՝ նշեց, որ հանրահավաքն իրականացրել են Լոս Անջելեսի քաղաքապետի տան մոտ։
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Աննա Մանգասարյանը Արցախից եկել էր Երևան իր մայրիկի մահվան տխուր առիթով: Աննան բլոկադայի պատճառով չի կարողանում վերադառնալ տուն իր 13 տարեկան երեխայի մոտ: Ամանորյա տոները փոքրիկը դիմավորեց առանց մայրիկի: Բլոկադան շարունակվում է:
168.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն ասաց, որ այս պահին ամենակարևոր խնդիրը կապված է առողջապահության հետ, պլանային վիրահատությունները, որոնք չեն կարողանում իրականացնել, բնականաբար, այդ ամենն ազդում է մարդկանց առողջության վրա։
Genocide Watch կազմակերպությունն ԱՄՆ իշխանություններին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և շտապ օգնություն ցուցաբերել Արցախի բնակիչներին։
Նամակում նրանք նշում են, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միայն Ուկրաինայի ժողովրդավարությունը չէ, որ փորձում է խաթարել։ Ըստ նամակի հեղինակների Պուտինի գործողությունների շնորհիվ այսօր Արցախի 120 հազար քաղաքացիները ենթակա են ցրտի, սովի ու դեղորայքի դեֆիցիտի սպառնալիքին։
Օրակարգը խիստ «հրատապ ու կարևոր» էր` ամփոփվել են ՔՊ Կենտրոնի ՏԿ խորհրդի նախագահի ընտրությունները, քննարկել են տարածքային կազմակերպությունների խորհուրդների և ինչ-որ նիստերի կազմակերպման հետ կապված և այլ հարցեր։
Հայտնի հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր սոցիալական ցանցերի էջերում անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Նա 8 ժամ առաջ Ֆեյսբուք և Ինստագրամ ցանցերի իր էջերի «Պատմություն» (Story) բաժնում կիսվել է «Զարթոնք» լրատվամիջոցի պատրաստած գրառմամբ․
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն ամփոփել է 2022 թվականը և տարեվերջյան իր զեկույցում ներկայացրել տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք այս կամ այն կերպ կապված են ցեղասպանության հետ:
Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը:
Open the road. ի աջակցություն շրջափակված Արցախի հանրահավաք՝ Լոս Անջելեսի նահանգապետարանի առջև
Արթուրն ու արցախցիները շրջափակման մեջ են, բայց ավելի ազատ են, ձիգ են, պինդ են ու ազգային են, քան մենք, որ «թսիկի» նման պատերի տակ իրարից բողոքում ենք՝ արդարացում փնտրելով մեր անճարության ու անգործության համար։
Հասարակության 90-%ը չի լսել Նիկոլի ձևակերպումը, լսածների 90-%ը լուրջ չի ընդունել ասվածը։ Իրականում տեղի է ունեցել շատ լուրջ բան. պաշտոնական Երևանը անոնսել է գալիք աղետը։